Հրանուշ Հակոբյանը հեղինակային իրավունք կպահանջի Նիկոլ Փաշինյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համահայկական հեռուստամարաթոնի ժամանակ կոչ է արել աշխարհի բոլոր հայերին ամսական 10-հազարական դրամ փոխանցել հիմնադրամին և ստեղծել համահայկական բյուջե: «Պակմանական ասած, եթե մեզ անհրաժեշտ է 1000 դոլար, ապա մենք պետք է ոչ թե մեկ հոգու գտնենք, ով կտա մեզ այս 1000 դոլարը, այլ պետք է գտնենք 1000 հոգու, ով կտա 1 դոլար»,- հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով` եթե աշխարհում ապրող 10 մլն հայերի թեկուզ կեսը` 5 միլիոնը ամսական 20 դոլար կամ տարեկան 200 դոլար փոխանցի Հայաստանին, ապա մենք կունենանք համահայկական հզոր բյուջե: Նա առաջարկում է դա անել «մարտահրավերի» միջոցով. յուրաքանչյուր ոք սկսելով փոխանցում է 10 հազար դրամ, մարտահրավեր է նետում ևս 3 հոգու, այդ 3 հոգին մարտահրավեր են նետում ևս երեքական հոգու և այդպես շարունակ: Փաշինյանը նշել է, որ ամեն ամիս իր աշխատավարձից ավտոմատ կերպով 10 հազար դրամ է փոխանցվելու հիմնադրամի հաշվին և մարտահրավեր է նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին՝ կոչ անելով ամսական մոտ 20 դոլար փոխանցել:
Եթե հիշում եք սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ժամանակին կոչ էր անում սփյուռքահայերին, որ բերեն ամեն մեկը 1000–ական դոլար ավանդ դնեն հայաստանյան բանկերում, որպեսզի ՀՀ բանկային կապիտալն աճի, դրանից և' պետությունն ու տնտեսությունը կշահեին, և' իրենք` մեր հարենակիցները: «Քննադատելը ամենահեշտ խնդիրն է: Ինչո՞ւ են հեռանում մեր հայրենակիցները: Եթե բարձր աշխատավարձ ունենան, չեն հեռանա: Ուրեմն, բարի եղե՛ք, օգնե՛ք, որ այստեղ մեր տնտեսությունը զարգանա, եւ մարդիկ չգնան»,- ի պատասխան աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի՝ իշխանություններին ուղղված քննադատության` այն ժամանակ ասել էր տիկին նախարարը:

Կարծես թե ընդունելով, որ սփյուռքահայերի մտահոգություններն առ այն, որ ներդրումները Հայաստանում, մեծի մասամբ, հասցեատերերին չեն հասնում կամ նպատակին չեն ծառայում, երկրի դարդուցավով տառապած նախարարը մի բան էլ ընդառաջում է և հրահանգում, որ փողերը «իրենց» չտան, այլ՝
«Թող դրսում ապրող մեկ միլիոն հայ մարդ, Հայաստանում հազար դոլար հաշվի համար բացի բանկում, մե՛զ փող չտա, բանկո՛ւմ փող դնի: Ես նկատի ունեմ՝ բոլորը, ով հնարավորություն ունի հազար դոլար՝ իր հաշվի վրա, չտա Հայաստանին, այլ դնի բանկում: Բանկերում փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա»,- ասել էր Հրանուշ Հակոբյանը:

Նրա այդ հայտարարությունը, սակայն, սվիններով ընդունվեց. բոլորը` և' սփյուռքում, և' հայրենիքում քննադատեցին, թե ինչ իրավունքով է նախարարը նման պահանջներ դնում սփյուռքի մեր հայրենակիցների վրա: Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը վերցրել է Հրանուշ Հակոբյանի գաղափարը, փոքր-ինչ ձևափոխել ու ներկայացնում է իբրև սեփական սուպեր գաղափար: Հրանուշ Հակոբյանի կոչից հետո որևէ մեկը Հայաստանում 1000 դոլարի հաշիվ չբացեց, մնում է տեսնել` Փաշինյանի կոչից հետո քանի՞ հոգի է ամսական 20 դոլար փոխանցելու Հայաստանին:
Անկախ այս ամենից, սակայն, Հրանուշ Հակոբյանը որպես գաղափարի հիմնադիր, շատ հանգիստ կարող է հեղինակային իրավունք պահանջել Նիկոլ Փաշինյանից:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 14368 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am