Եթե գործ տվող ու ստուկաչ չես, պիտի դատվես

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երկուշաբթի օրը հաղորդվեց, որ ՀՔԾ-ն որոշել է մեղադրյալ ներգրավել Գևորգ Կոստանյանին 2008 թվականի Մարտի 1-ի գործով , նրան առաջարկել էին 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար:
Կոստանյանն արդեն երկու ամիս է Մոսկվայում է՝ դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում: Մեզ հետ զրույցում եւ առհասարակ տարբեր լրատվամիջոցներով նա անդրադարձել է իր նկատմամբ իրավապահների գործողություններիցն եւ անհեթեթություն է որակել իրեն առնչվող հոդվածը:
Այնուամենայնիվ, ինչ կատարվեց վերջին մեկ տարվա ընթացքում եւ ինչու Կոստանյանի հարցում իշխանությունների վերաբերմունքը շրջադարձ ունեցավ:

Դեռեւս մեկ տարի առաջ, երբ դեռ արտահերթ ընտրությունները չէին եղել եւ նախկին խորհրդարանը գործում էր , նախկին իշխանությունը՝ դիմադրում, Գևորգ Կոստանյանը հասկանալով պահի լրջությունը հայտարարեց, որ ամբողջությամբ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքական անհրաժեշտություն է։ Կոստանյանը հայտարարեց նաեւ, որ հավատում է Փաշինյանին.«Ազնիվ ա իր նպատակների մեջ, ազնիվ ա իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի․․․ Եվ ազնիվ ա իր քաղաքական ուղղվածություն մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասած հետևյալն է, որ եթե ես գտնում եմ, որ և՛ նպատակների, և՛ ցանկությունների, և՛ գործողությունների հաջորդականության մեջ կա էդ ազնվությունը և երկրի բարօրությանն ուղղված ա իրականացվում, ես միշտ կկանգնեմ իրա կողքին, ցանկացած պահի»:
Սրանից հետո համառորեն լուրեր էին շրջանառվում, որ Կոստանյանը կրկին բարձր պաշտոն կզբաղեցնի, միգուցե գլխավոր դատախազի, կամ ԱԱԾ տնօրենի տեղակալի, անգամ իշխանության որոշ ներկայացուցիչներ հրապարակային հայտարարեցին, որ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, հմուտ մասնագետ՝ ըստ էության չբացառելով այդ լուրերը: Ապա տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ իշխանությունը Կոստանյանին առաջարկել է ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ՝ Մարտի 1-ի գործով եւ առհասարակ, իսկ թե ինչ եղավ հետո, բոլորիս է հայտնի…
Կոստանյանի վերաբերյալ իրադարձությունների այս քրոնիկոնից կարելի է պատկերացում կազմել, թե ինչու տեղի ունեցավ շրջադարձը: Այս իշխանությունների ՝ մարդուն գնահատելու արժեհամակարգը ոչ թե պրոֆեսիոնալիզմն է, մարդկային ու բարոյական հատկանիշները, այլեւ գործ տալն ու ստուկաչությունը: Ցանկացած մեկը, ով կհամաձայնի ցուցմունք տալ նախկին երկու ղեկավարների դեմ, կդառնա այս իշխանությունների սիրելին, ամենապրոֆեսիոնալը, որին կարող են ամենապատասխանատու պաշտոնը վստահել: Հատկապես իրավապահ համակարգի ղեկավար կազմում տեղ ունենալու համար պետք է անվերապահ կատարես Փաշինյանի բոլոր քմահաճությունները, մասկի շոուներ կազմակերպես, գիշերային ահաբեկումներ, արյուն, ծեծ, ջարդ եւ նման բարբարոսություններ:

Անի Սահակյան

դիտվել է 2272 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am