Նիկոլ Փաշինյանի ճանապարհը քաղաքական դիակներով է շաղ տված. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանի խոսքով՝ Հայաստանի իրական ընդդիմությունն իրենք են, ովքեր ոչ մի կապ չունեն նախկինների հետ. «Եթե մարդիկ ասում են՝ Հայաստանում իրական ընդդիմություն չկա, նրանք պարզապես չեն ուզում մեզ նկատել, իսկ մեզ չնկատել այլևս հնարավոր չէ»,- hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա:
-Դուք ասել էիք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանրային քաղաքականությամբ պետք է չզբաղվի, ի՞նչ նկատի ունեիք:
- Եթե նախորդ քաղաքական իշխանությունը հեռացել է մասսայական ընդվզման արդյունքում, ապա ժամանակ է պետք, որպեսզի այն մարդիկ, ովքեր իր թիմում են եղել ռեգեներացվեն: Սերժ Սարգսյանի ամեն մի հայտնությունը հանրային դաշտում կոշտ հակազդեցություն է առաջացնում, և բացի դրանից՝ իշխանությանը հնարավորություն է տալիս անընդհատ շահարկել այդ հարցը: Մենք այսօրվա իշխանության իրական ընդդիմության մեջ ենք, նրանց հետ ամեն օր գտնվելով դեբատների մեջ, հանրային հնչեղություն ունեցող հարցերով՝ Ստամբուլյան կոնվենցիա, առողջապահության համապարփակ ապահովագրության թեմա և այլն։ Բայց ամեն անգամ խոսակցությունը գալիս է նրան, որ ասում են՝ «Բա ի՞նչ, դուք ուզում եք նախկիննե՞րը վերադառնան»։ Մենք չենք ուզում նախկինները վերադառնան, մենք ուզում ենք առաջ գնալ իրական, նորմալ քաղաքական պայքարով:
- Միայն Սերժ Սարգսյա՞նը չպետք է զբաղվի հանրային քաղաքականությամբ, թե՞ Հանրապետական կուսակցությունը ևս:
-Իհարկե խոսում եմ անձի մասին: Ես կարծում եմ՝ երբ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս հանրային դաշտում, դա նույն ՀՀԿ-ի շահերից էլ չի բխում, բայց իրենք թող իրենց որոշումն ընդունեն։
-Ասում են՝ այսօրվա ընդդիմությունը վաղվա իշխանություն է: Դուք Ձեզ տեսնու՞մ եք որպես վաղվա իշխանություն:
-Այո, մենք դրա մասին բազմիցս ասել ենք: Չենք եկել քաղաքականություն, որ մնանք հավերժական ընդդիմություն:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ 1996 թվականից հետո Հայաստանը լեգիտիմ ղեկավար չի ունեցել,ր Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չարիք է, որին անմիջապես արձագանքեց ՀԱԿ-ը: Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն ուզում՝ իր անունը չկապեն Տեր-Պետրոսյանի անվան հետ:
- Կողքից դիտարկելով կասեմ հետևյալը՝ մենք չպետք է քաղաքական տարբեր գործիչներին անվանարկել՝ չարիք ա, դև ա, հրեշ ա: Դա քաղաքական դիսկուրսը տրամաբանության դաշտից տանում է էմոցիոնալ դաշտ: Ես իմ ողջ կենսագրության ընթացքում ծայրահեղ ընդդիմացած եմ եղել Տեր-Պետրոսյանին, բայց ես չէի ցանկանա դա էմոցիոնալ դաշտ տեղափոխել: Մենք պետք է հասկանան՝ Տեր-Պետրոսյանն ինչ չարիք է պատճառել Հայաստանին:Դա մեզ հնարավորություն է տալիս իսկապես խնդիրների մասին խոսել, ոչ թե անընդհատ ստեղծել հերոսներ և հակահերոսներ, դա հասարակության համար օգտակար քննարկում չէ։ Այն, որ Փաշինյանը փորձում է հրաժարվել Տեր-Պետրոսյանի հետ իր կապից, կտրել պորտալարը, դա Փաշինյանի մասին լավ բան չի ասում։ Նա՝ որպես քաղաքական գործիչ, ակնհայտորեն կայացել է Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ, Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանն ամառանոցում նստած էր, իսկ Փաշինյանը նրա ուժերն էր կազմակերպում: Նա Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ է անցել, եթե նա այսօր Տեր-Պետրոսյանին ուրանում է, դա շատ վատ է խոսում Փաշինյանի մասին, դա ցույց է տալիս, որ Փաշինյանը ցանկացած մարդու կարող է ուրանալ։ Նրա ճանապարհը քաղաքական դիակներով է շաղ տված, և դա միայն Տեր-Պետրոսյանին չի վերաբերում։
-Ո՞րն է ուրանալու նպատակը:
- Իրեն սրբի տեղ ներկայացնելը: Փորձում է մաքրագործվել, ցույց տալ, որ ինքը մաքուր է, բայց ինչպե՞ս է մաքուր, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ քաղաքական հսկայական ճանապարհ է անցել:
                                                                                              Մարիամ Հակոբյան

դիտվել է 1450 անգամ
Լրահոս
«Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am