Այսօր լրանում է Սասուն Խաչատրյանի` Ձեզ տրված 48 ժամը, Դուք Մոսկվայում եք, ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ «Անկեղծ ասած` չի հետաքրքրում»: Հետախուզո՞ւմ։ «Չի հետաքրքրում»: Ինչո՞ւ։ «Գործընթացը խիստ արհեստական է»: Տեղեկություն կա, որ Ձեզ հետ կապված նման «հրատապ» ռեժիմը պայմանավորված է նրանով, որ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված` Քոչարյանին առնչվող գործընթացներին գործուն աջակցություն եք ցուցաբերում։ «Ես փաստաբանական գործունեությամբ չեմ զբաղվում»:
Նաեւ տեղեկություն կա, որ ներքաղաքական արդարադատության հետ կապված էլ Դուք որոշակի ազդեցություն կարող եք ունենալ պրոցեսների վրա` դարձյալ Քոչարյանին առնչվող։ «Շատ բաների հետ կարելի է կապել այդ «հրատապությունը»։ Բոլորին հայտնի է, թե ես այս ընթացքում ինչ գործունեությամբ եմ զբաղված։ Հստակ կարող եմ ասել մի բան, որ մեր իրավապահ մարմինների գործունեության արդյունքում երկիրը միջազգային իրավական հարթակներում ունենալու է լրջագույն պրոբլեմներ»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը