Նիկոլը խաբել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանը շատ փող ունի. բանավեճ (video)

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ ուղղված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ըստ որի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք է:

Մենուա Հարությունյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը «շուստրի է» և շատ լավ հասկանում է, որ հասարակության մի զանգված ատում է Լևոն Տեր-Պետրոսյանին, դրա համար էլ նա փորձում է իրեն առանձնացնել նրանից:

Վահան Բաբայանի դիտարկմամբ էլ՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին չարիք համարելով՝ հրաժարվեց իր անցյալից, այն անցյալից, երբ նա ձևավորվեց որպես քաղաքական գործիչ. «Նիկոլի թիմը պետք է հասկանա, որ, եթե նա հրաժարվեց Լևոն Տեր-Պետրոսյանից, ապա իրենցից յուրաքանչյուրին մի վայրկյան անգամ չի խղճալու»:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը թիմ ունի: Նրա դիտարկմամբ՝ եթե «Իմ քայլ»-ից հանենք Նիկոլ Փաշինյանին, այնտեղ ոչ ոք չի մնա. «Ո՞վ կա այդ թիմում, Հովիկ Աղազարյանի նման մի մարդ, ով Հիսուսին սկսեց հավատալ Նիկոլ Փաշինյանի արարքների շնորհի՞վ»: Ըստ հոգեբանի՝ Նիկոլ Փաշինյանին թվում է՝ իրեն ամեն ինչ կարելի է, դրա համար էլ նրա «Ես»-ը գտնվում է անհասկանալի մակարդակի վրա:

Մենուա Հարությունյանը համոզված է, որ այսօր հասարակությանն այլևս հնարավոր չէ խաբել նախկիններին թալանի մեջ մեղադրելով: Ըստ նրա՝ այս իշխանության անդամներն այնքան են հոռացել, որ այլևս չեն կարողանում 700 հազար դրամ աշխատավարձով աշխատել. «Ստի ժամանակներն անցել են: Հասարակությանն այլևս ստերով չեք կարող խաբել»:

Վահան Բաբայանն էլ այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջը դարձրել է կեղծ թվերի հրապարակման հարթակ: Հարցին՝ ի՞նչ փաստեր ունեք, Բաբայանն ասել է. «Դուրս ես գալիս փողոց, մարդիկ ասում են՝ էդ թվերը, որոնք ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը ի՞նչ թվեր են, դրանք իրականությանը չեն համապատասխանում»:

Մենուա Հարությունյանի խոսքով՝ ստի ու խաբեության այս իրականությունից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ հասարակության առողջ զանգվածի համախմբում:

դիտվել է 675 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am