Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ ուղղված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ըստ որի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք է:
Մենուա Հարությունյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը «շուստրի է» և շատ լավ հասկանում է, որ հասարակության մի զանգված ատում է Լևոն Տեր-Պետրոսյանին, դրա համար էլ նա փորձում է իրեն առանձնացնել նրանից:
Վահան Բաբայանի դիտարկմամբ էլ՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին չարիք համարելով՝ հրաժարվեց իր անցյալից, այն անցյալից, երբ նա ձևավորվեց որպես քաղաքական գործիչ. «Նիկոլի թիմը պետք է հասկանա, որ, եթե նա հրաժարվեց Լևոն Տեր-Պետրոսյանից, ապա իրենցից յուրաքանչյուրին մի վայրկյան անգամ չի խղճալու»:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը թիմ ունի: Նրա դիտարկմամբ՝ եթե «Իմ քայլ»-ից հանենք Նիկոլ Փաշինյանին, այնտեղ ոչ ոք չի մնա. «Ո՞վ կա այդ թիմում, Հովիկ Աղազարյանի նման մի մարդ, ով Հիսուսին սկսեց հավատալ Նիկոլ Փաշինյանի արարքների շնորհի՞վ»: Ըստ հոգեբանի՝ Նիկոլ Փաշինյանին թվում է՝ իրեն ամեն ինչ կարելի է, դրա համար էլ նրա «Ես»-ը գտնվում է անհասկանալի մակարդակի վրա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը