«168 ժամ». Հանուն վարչապետի քավորի՝ ՔՊ-ն «օրենսդրական նվեր» է պատրաստում

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել, միայն թե իր մտերիմ ընկերոջը, ընտանիքի քավոր դարձած Հայկ Ղալումյանին Իջևանում քաղաքապետ կարգի՝ օժտի նրան մարզպետի բոլոր լծակներով։

Օրերս ԱԺ ներկայացված նախագծով իշխանությունն Իջևանը պատրաստվում է դարձնել հեգեմոն համայնք. նրա շուրջ կմիավորվեն Տավուշի 19 համայնքներ և ապա՝ 2020 թվականի մարտի 15-ին նախանշած Իջևանի քաղաքապետի ընտրություններից հետո, մինիմարզպետարան դարձած այս բոլոր համայնքների կենտրոնացված կառավարումը կտրվի Փաշինյանի ընկեր Հայկ Ղալումյանին՝ վարչապետ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապի առավելության շնորհիվ։

Ընդգծենք՝ Իջևանը միակն է խոշորացվող համայնքների մեջ, որն իր համայնքային փնջում ունենալու է շուրջ 20 համայնք. նախագծով նախատեսվում է միավորել Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն փունջը (թվով 19):

Բայց Իջևանում համայնքների խոշորացումը միակ ստրատեգիական քայլը չէ, որ արվում է վարչապետի քավորի քաղաքական ձգտումները բավարարելու համար։

Պարզվում է՝ այս օրերին իշխանական թևում քննարկվում են Իջևանի ընտրությունները Երևանի մոդելով կազմակերպելու գործընթացի տարբեր սցենարներ։ Իշխանությունը հակված է նրան, որ Իջևանը ևս պիտի ունենա իր մասին օրենքը, ինչպես տարիներ առաջ ընդունվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, որպեսզի այստեղ էլ ՏԻՄ կառավարումն իրականացվի լոկալ, ինչպես որ դա թույլատրված է Երևանի քաղաքապետարանին։

Իսկ դա նշանակում է, որ ՏԻՄ ընտրություններն Իջևանում կանցկացվեն այլ կերպ՝ քաղաքական կուսակցությունների համար հայտարարված ավագանու ընտրություններով, և ըստ այդմ՝ քաղաքապետ կդառնա այն անձը, ով կզբաղեցնի հաղթող կուսակցության առաջին հորիզոնականը։ Ի դեպ, Փաշինյանը պատրաստվում է արագ կերպով անցկացնել Իջևանի մասին օրենքը, և փետրվարին իր դեմքով, իր անմիջական մասնակցությամբ ընկնել գյուղ առ գյուղ՝ քարոզչություն իրականացնելու համար։ Հայրենի բնակավայրում վարչապետն անձամբ կտանի Հայկ Ղալումյանի ընտրարշավի ողջ բեռը, ինչպես որ դա արեց Երևանում Հայկ Մարությանին քաղաքապետ դարձնելու համար։

Տրամաբանորեն՝ իշխանությունն այս մոտեցմանը գնալու մի քանի լուրջ պատճառ ունի՝ իշխանությունը չթուլացնելու համար ստիպված է վերակենդանացնել հեղափոխական էյֆորիան՝ սկսած հայրենի Իջևանից, որտեղ ծառահատումների հայտնի օպերացիայից հետո ողջ Տավուշում ներքին լարվածությունը չի թուլացել մինչ օրս, մանավանդ, որ բախումների հետևանքով կալանավորված 19 անձանց ազատ արձակումից հետո քրեական գործը չի կարճվել, քննությունն ընթանում է, զուգահեռաբար՝ խոշորացվում են համայնքները՝ դժվարացնելով տավուշցիների կյանքը։ Իշխանությունները կարծում են, որ այսկերպ կարող են շահել իջևանցիների սիրտը, վերականգնել վստահությունը: Իսկ այս տրամադրությունների ֆոնին իշխանությունը սպասելու ժամանակ չունի, դիվիդենտներ են պետք։

Թերևս, այդ պատճառով է վարչապետի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը տեղափոխվել Իջևան, փողոցային լամպեր է փոխում, ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկն» է անձամբ վարում՝ ինչ-որ անհայտ բարերարի ֆինանսական միջոցներով (անհայտ է անունը, քանի որ, ըստ կարծիքների՝ իրականում պետական ռեսուրսներ են օգտագործվում)։ Կառավարությունն էլ հարկադրված եղավ օրենքի կոպիտ խախտումով երկու անգամ Իջևանի քաղաքապետի ընտրությունների օր նշանակել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հետաձգումներով վերջնական օրը նախանշել է 2020 թ. մարտի 15-ը։

Հիշեցնենք, օգոստոսի 6-ին Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանն անսպասելի հրաժարականի դիմում ներկայացրեց: Հրաժարականից հետո Վ. Ղալումյանն այդպես էլ որևէ պարզաբանում չտվեց, փոխարենը՝ մամուլում տեղեկություն հայտնվեց «հայտնի դրդապատճառի» մասին՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի պաշտոնում տեսնում է իր մանկության ընկերոջը՝ Հայկ Ղալումյանին, որի եղբորը՝ Վահե Ղալումյանին, մինչ այդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով դարձրել էր պատգամավոր։

Շատ չանցած «Հայէկոնոմբանկի» մարզային մասնաճյուղի կառավարիչ Հայկ Ղալումյանը վարչապետի որոշմամբ նշանակվեց Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 651 անգամ
Լրահոս
Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video) Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել. Հակոբյան Երեկ Թրամփն ու Պուտինը պատմական համաձայնության եկան, հուսամ՝ պատերազմի ավարտը մոտ է. Խաչատրյան ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ «Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am