Նալբանդյանի ճոխ թռիչքը. մեկ ավիատոմսը՝ 7300 դոլար

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ թանկ կամ բիզնես դասի ավիատոմսերից օգտվելու սովորություն ունի նաեւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ մարտի 27-30-ը Երեւան-Փարիզ-Ժնեւ-Լոնդոն-Վաշինգթոն մեի բիզնես դասի համար ԱԳՆ-ն «Ատլանտիս տուր 4+1» ընկերությանը վճարել է 3 մլն 579 հազար 578 դրամ կամ 7300 դոլար: իսկ նույն չվերթի արդեն էկոնոմ դասի մեկ ավիատոմսի համար վճարվել է մոտ 3 անգամ ավելի քիչ՝ 1 մլն 198 հազար դրամ: ԱԱմենայն հավանականությամբ բիզնես դասի տոմսը գնվել է Նալբանդյանի, իսկ էկոնոմ դասինը՝ նրան ուղեկցող ԱԳՆ որեւէ պաշտոնյայի համար: բայց խնդիրն այն է, որ ԱԳՆ-ն միայն այս 2 ավիատոմսի համար վճարել է մոտ 10 հազար դոլար: Իսկ չվերթից ընդամենը օրեր հետո Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով: Համեմատության համար նշենք նաեւ, որ անցած տարվա սեպտեմբերին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստին մասնակցելու համար Երեւանից Գրոդնո մեկնելու համար վարձել էր վրացական «Ջորջիան Էյրվեյս» ավիաընկերությանը պատկանող «Գոլֆստրիմ-450» մակնիշի օդանավը, որի ծառայության համար վճարել է 13 մլն 166 հազար 800 դրամին համարժեք դոլար (27 հազար 430 դոլար): Ընդ որում, վրացական ավիաընկերությունը տարել, մեկ օր սպասել եւ վերադարձրել է մերոնց հայրենից: Ավելացնենք նաեւ, որ ապրիլյան այն օրերին, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտեր էին գնում, Հայաստանի ԱԳՆ-ն զբաղված էր իր նոր տարածքների ներքին հարդարմամբ: Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ պատերազմական ամենաթեժ օրերին՝ ապրիլի 4-ին, ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել «Անի դիզայն» ընկերության հետ, որ 8,5 մլն դրամով գնի մոտ 650 մետր վարագույր ու 40 մետր վարագույրի քիվեր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am