Հերթական քաղաքական ռեյդը. խուզարկել են ինձ հետ «առնչություն ունեցող» անձանց բնակարանները. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ արդեն որերորդ անգամ խուզարկել են մարդկանց բնակարանները, որոնք իշխանությունների կարծիքով, կապ ունեն իր հետ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Այսօր առավոտյան 8-ից արդեն որերորդ անգամ խուզարկել են ինձ հետ իրենց կարծիքով «առնչություն ունեցող» անձանց բնակարանները։ Խուզարկված բնակարանների քանակը մեկ տասնյակից ավելի է։ Սա հերթական քաղաքական ռեյդն է։

Քաղաքական մրցակիցների հետ շփման բոլոր հնարավոր միջոցներից այս ռեժիմն ընտրել է ռեպրեսիաներով նրանց լռեցնելու մեթոդը։ Ու որքան մրցունակ է ռեժիմի ընդդիմախոսը, այնքան ավելի եռանդով են հարցաքննում, հետապնդում և խուզարկում նրա շրջապատին, նրան ճանաչողներին, նախկին կոլեգաներին, ընկերներին ու բարև տվածներին։ Կապ չունի, որ մեղադրանքը մտացածին է, որ ուղիղ ճնշում է գործադրվում ոչ թե ճշմարտությունն իմանալու, այլ որևէ ցուցմունք կորզելու համար։ Չէ՞ որ մեկուկես տարի սպառնում են, անոնս անում, բայց էական ու փաստացի ոչինչ չունեն։ Կարևորը՝ ընդդիմախոսի շրջապատին անընդհատ ահաբեկելն է։

Սա ո՛չ չափազանցություն է, ոչ էլ կարեկցանք առաջացնելու մանիպուլյատիվ ձև։ Սա դառը ճշմարտությունն է, որը ռեժիմը չի էլ թաքցնում ու կիրառում է բոլորի նկատմամբ նույնիսկ սեփական շարքերը վերջերս լքածների (օրինակ, գործիչը պետական համակարգից դուրս է գալիս, հաջորդ օրը 6-րդ վարչությունը գնում է նրա տուն խուզարկության)։ Մեր դեպքում էլ, առանց ձևականության, ռեպրեսիայի հրամանը կա, կատարողները՝ նույնպես։ Ահա դրանք։

Արդեն կա հարուցված 10 քրեական գործ, որոնք ռեժիմի կարծիքով, առնչություն ունեն իմ, իմ ընտանիքի կամ շրջապատի հետ։ Իրավապահներն արդեն անցկացրել են ավելի քան 25 խուզարկություն, հարցաքննել ավելի քան 400 մարդու։ Ամեն անգամ նույն մոլուցքով` պարտադրել մարդկանց ինչ-որ բան ասել իմ կամ իմ ընտանիքի մասին:

Իրականում այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել։ Նախ, որովհետև, որքան էլ ստուգեն, հետապնդեն և խուզարկեն՝ միևնույն է ոչինչ չեն գտնի։ Համակերպվեք` կան մարդիկ, ովքեր գործել և գործում են օրենքի շրջանակում։ Եվ համակերպվեք, որ այդ մարդիկ Ձեր հետ չեն, բայց չեք կարող նրանց դեմ քրեական հետապնդում իրականացնել։ Ու որքան էլ լինի ինչ-որ բան հայտնաբերելու ուղիղ հրաման, դե յուրե և դե ֆակտո ոչինչ չհայտնաբերելով, բայց շարունակելով, ավելի զավեշտալի դրության մեջ եք հայտնվում։

Այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել, որովհետև, ի տարբերություն շատերի, առաջին օրվանից գիտեինք, թե իշխանությունը ինչի է ընդունակ։ Հիմա էլ գիտենք, թե ով, որտեղ և ինչպես է կատարում ռեժիմի ղեկավարից եկած ուղիղ հրահանգները։ Գիտենք և միշտ հիշելու ենք։ Ու հիմա, այս ամենն ուղղակի զավեշտալի է, պարզունակ ու մանկամիտ։

Իսկ մենք, որ համախոհների շատ մեծ բանակ ենք, որն ավելանում է ամեն օր, միակամ ենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ, ոչ թե ինչ-որ ուժի գահընկեց անելու համար, այլ մեզ միավորող արժեքների ու նպատակների շուրջ։ Այն ապագայի պատկերի շուրջ, որ որոշել ենք միասին կառուցել։ Ու մեզ ոչինչ և ոչ ոք հետ չի պահելու։

Շարունակեք հարձակվել։ Մենք պինդ ենք, կանք ու կլինենք»:

դիտվել է 1175 անգամ
Լրահոս
«Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am