Վարչապետի տիկնոջ աղմկոտ սերը.հոգատարություն, թե՞ PR

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը որոշել է ընդլայնել իր այցերի աշխարհագրությունը: Նոյեմբերի 26-ին «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել էր ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը, շրջել դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։

Նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանը։
Նոյեմբերի 28-ին «Teach for Armenia. Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ համատեղ Հակոբյանը պատրաստվում է այցելել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ, իսկ այցի շրջանակում՝ դարձյալ մարտական դիրքեր: Օրեր առաջ էլ նա մեկնել էր Լիտվա, որտեղ հանդիպել էր այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ։
Եթե մինչ օրս նրա հանդիպումներն ինչ որ կերպ փորձում էին ներկայացնել որպես «Իմ քայլը» եւ «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի գործունեության շրջանակներում տեղավորվող քայլեր, ապա այլ երկրի ԱԳ նախարարին հանդիպելը կամ մեր բանակի դիրքեր մեկնելը դժվար է կապել այս հիմնադրամների գործունեության հետ։

Ուստի ինչ նպատակ ունի տիկնոջ զորամասեր այցելությունը, բացառությամբ սեփական փիառի, ինչի մասին է վկայում Աննա Հակոբյանի հատուկ պատրաստվածությունը, նա իր հետ դիրքեր էր տարել մեկ օպերատոր եւ լուսանկարիչ , որոնք հանրայնացրեցին իր պատմական այցը:
Ինքը՝ տիկին Հակոբյանը, սովորության համաձայն լրջորեն չի մոտենում դիրքեր այցի վերաբերյալ քննադատություններին, որոնց գերակշիռ մասն, ի դեպ, անվտանգությանն է վերաբերում: Գաղտնիք չէ, որ հակառակորդը հատկապես ակտիվություն է ցուցաբերում այն դիրքերի նկատմամբ, որտեղ բարձրաստիճանների այց է նախատեսվում: Երբ ՀՀԿ-ականները տիկնոջ պես ոչ վաղ անցյալում առանձնակի եռանդով որոշել էին ինչ-որ սեփական փիառն անել բանակի հաշվին եւ օրումեջ կամուֆլյաժներով դիրքեր էին այցելում, հակառակորդի այնաստիճան ակտիվություն նկատվեց, որ Արցախի իշխանության ներքին խնդրանքով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի քաղաքական գործիչներն այլեւս չայցելեն զորամասեր ու դիրքեր: Հատկապես այս պարագայում, երբ տիկինը նախապես մեկ օր առաջ ի լուր աշխարհի իրազեկում է իր այցերի ուղղության մասին:


Իր ֆեյսբուքյան էջում քննադատություններին Հակոբյանն այսպես է արձագանքել. «Հայոց բանակը ամբողջ ժողովրդի ուշադրության եւ հոգատարության ներքո է, ես էլ որպես ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում, այցելում եմ մեր զինվորներին»,- այսպես եմ երեկ պատասխանել լրագրողի հարցին, թե ինչու եմ այցելել դիրքեր։
Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր»կան: Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որեւէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ։Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, եւ իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների եւ տուրիստական այցերի մասնակցեմ։ Տարվա մեջ երկու անգամ էլ պարտադիր գնամ որեւէ կուրորտային երկիր հանգստանալու ՝ ընկերուհիներիս հետ։Իսկ ես անիմաստ ինչերով եմ զբաղված»։ Իհարկե, դուք ժողովրդի մի մասնիկն եք եւ անկեղծ հավատում ենք, որ այս այցերը սոսկ բանակի նկատմամբ ձեր հոգածությամբ են պայմանավորված, միայն թե մի մոռացեք, որ դուք ժողովրդի այն մասնիկն եք, որին հետեւում են ոչ միայն ներսում, այլեւ՝ Հայաստանից դուրս: Ոչինչ, որ ձեր այցերով ինչ-որ ժամանակով խաթարում եք որեւէ զորամասի, կամ տվյալ դեպքում՝ Գգեղարքունիքի մարզպետի աշխատանքային գրաֆիկը, մարդիկ ստիպված են նախապատրաստվել, ընդունել-ճանապարհել վարչապետի տիկնոջը, բայց գոնե մի բարձրաձայնեք, մի թմբկահարեք այդ այցերի մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Եւ վերջապես, հեչ պարտադիր չէ ձեր այցերի մասին կիսվեք ի տես ամենքի, բանակը, ինչպես զավակին, հարկավոր է անաղմուկ, հոգով սիրել:

Անի Սահակյան

դիտվել է 6551 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am