Վրաստանի Ցագերիի մունիցիպալիտետում ոստիկանության երկու աշխատակից միմյանց հրազենային մահացու վնասվածքներ են հասցրել: Ոստիկաններից մեկը մահացել է տեղում, երկրորդը՝ հիվանդանոց տեղափոխելուց հետո: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Նախնական տեղեկություններով՝ ոստիկանների միջև կոնֆլիկտ է առաջացել Լաջանա գյուղում, որտեղ նրանք հսկում էին Արդարադատության տան հանրային կենտրոնը:
Կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև մոտ 60 տարեկան տղամարդ, որը, հավանաբար, պատահական անցորդ է եղել: Նա այժմ Քութայիսիի հիվանդանոցում է, բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ՝ կանխամտածված սպանության հոդվածով:
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը