Եթե անհրաժեշտ լինի՝ ինքնաթիռ էլ կգնենք

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք, պարոն Ջանջուղազյան։ «Հենց հարցնում եք` ինչպես եմ, մտածում եմ` մեջը սադրանք կա, ու հետին միտք ունեք․ Ձեր հետին միտքն այսօր ո՞րն է»,- պատասխանեց ֆինանսների նախարարը: Դե, օրինակ ցանկալի է իմանալ, թե ինչու անուն չդրեցիք այս բյուջեին՝ որպես նախկին։ Նախկինների, դիցուք` Պավլիկ Սաֆարյանի ժամանակ, հուժկու-հնչեղ անուններ էին դրվում․ դա է՞լ է Նիկոլ Փաշինյանի իրավասությունը, եկավ եւ ասաց` «հեղափոխական» է սույն բյուջեն: «Թե՛ նախկինում, թե՛ հիմա, ես միշտ ձեռնպահ եմ մնացել բյուջեին անուն դնելուց, այս դեպքում եւս բացառություն չէր»: Փաստորեն, պատկերավոր մտածողություն չունեք՝ ԱԳ նախարար պարոն Մնացականյանի պես։ «Ինչպես տեսնում եք»:

Իսկ եթե լուրջ` ի՞նչ տարբերություն կա այս եւ նախորդ տարվա բյուջեի միջեւ։ «Տարբերությունները շատ-շատ են. եթե շատ կարճ, ապա այս բյուջեն փոփոխված իրավիճակին համարժեք` արագ արձագանքող բյուջե է»: Չե՞ք ասի` «արագ արձագանքող» բյուջեում վարչապետի տրանսատլանտյան թռիչքների համար նախատեսված (55 մլն դոլարանոց) ինքնաթիռի տողն առկա՞ է։ «Կառավարության նման որոշում կա՞. պետք է լրատվամիջոցներին այդ հարցը տալ»: Չկա՞ նման կետ։ «Ես, անկեղծ ասած, Ձեզ պետք է հիասթափեցնեմ․ եթե Դուք կարծում եք, որ ես գնման առարկաների բոլոր մանրամասներին տիրապետում եմ, ավա՜ղ»: Բայց կբավարարի՞ բյուջեն նման «հաճույքի» համար։ «Ես քիչ առաջ Ձեզ թիվն ասացի` մյուս տարի նախատեսված է 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ ծախս իրականացնել»: Այսինքն` կբավականացնի։ «Եթե անհրաժեշտ լինի՝ այո»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 535 անգամ
Լրահոս
Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am