Նիկոլ, ձեր կանայք մեզնից լա՞վ մարդիկ են․ սևազգեստ մայր. video

Մեր զավակներին վերադարձնել հնարավոր չէ, բայց պետք է արժանապատվություն ունենալ ու ոտքի կանգնել, քանի որ մեզ համար վիրավորական է 30,000 կամ 60,000 հազար դրամ թոշակ ստանալը: Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է զոհված զինվորի մայր Լաուրա Գևորգյանը։


«Կոչով դիմում եմ զոհված զինվորների մայրերին՝ Ձեր զավակներին սիրելով ու
հարգելով այնպես արեք, որ Ձեր երեխաների արյունը չկորչի»,- ասել է նա։

Խոսելով «Մարտի 1»-ի զոհվածների հարազատներին ու իրավահաջորդներին կառավարության կողմից 30 միլիոն դրամ հատկացնելու կառավարության որոշումից՝ «Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության անդամ Սաթենիկ Խլղաթյանը հռետորական հարց է բարձրացրել՝ «Մարտի 1»-ին ինչի՞ համար են զոհվել։ Նրա խոսքով զոհվում են սահմանին՝ հայրենիքը պաշտպանելիս, իսկ այս իշխանությունը հատուկ ուշադրության է արժանացնում «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին, և պատճառը գուցե մեղավորության զգացումն է։

Որդեկորույս մայր Լաուրա Գևորգյանն էլ կարծում է, որ «Մարտի 1»-ին ընդդիմությունը զոհաբերել է այդ տասը մարդուն, և եթե այսօր այդ ընտանիքներին փոխհատուցում են տրամադրում, կարելի էր գոնե բանակում զոհվածների ընտանիքներին էլ արժանապատիվ թոշակ նշանակել։

Հարցին՝ ինչո՞ւ իրենց հուզող հարցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրենք չեն բարձրաձայնել, Սաթենիկ Խլղաթյանը պատասխանել է, որ իրենք այդ հարցերն ուղղել են վարչապետին և Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք չի եղել։

Սաթենիկ Խլղաթյանը հիշել է վարչապետի նշած Մանվել Գրիգորյանի «ոսկյա թրերի» մասին խոսքը և ասել, որ իրեն էլ է այդ հարցը հուզում․ «Եթե կային այդպիսի թրեր, ինչո՞ւ վարչպետն անձամբ չի զբաղվել դրանց վաճառքով, որից էլ գոյացած գումարը հնարավոր կլիներ տրամադրել զոհվածների հարազատներին»։

Սաթենիկ Խլղաթյանը նաև նշել է, որ վարչապետի հետ հանդիպումից հետո իրենց բարձրացրած հարցերին ոչ մի ընթացք չի տրվել։

դիտվել է 1889 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա «Հրապարակ»․ Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին «Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զրոյական պատկերացում ունեցողները կարող են հավատալ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am