Արցախում ադրբեջանցի լրագրողների վարքը փոխվել է. սադրիչ գրառումներով նկարներ են հրապարակել. ադրբեջանագետ

Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում: Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ–ների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովայի հետ՝ պարզելու համար, թե ինչ գրեցին, պատմեցին ու լուսանկարեցին ադրբեջանցի լրագրողները Հայաստան ու Արցախ կատարած այցերի ժամանակ և ինչպիսի արձագանք գտան այդ հրապարակումները ադրբեջանական հասարակության մեջ:

«Բաքու վերադառնալուց հետո, ադրբեջանցի լրագրողների հրապարակած նյութերում տեսանք բացարձակ քարոզչություն, կանխակալ վերաբերմունք: Հրապարակումներից մեկը՝ հենց սկզբից՝ միֆերի, առասպելների կույտ էր Հայաստանի ու հայերի մասին: Պետք է նշեմ, որ նույնիսկ ընտրված էին այնպիսի նկարներ, որ հանկարծ ցույց չտան իրական Հայաստանը, մեր զարգացումը, երկրում տիրող իրական սոցիալական վիճակը, այսինքն՝ նկարները ընտրված ու արված էին այնպես, որ հնարավորինս բավարարեն ադրբեջանական հասարակության՝ տարիներ շարունակ մատուցվող քարոզչությունն այն մասին, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է, շատ աղքատ պետություն ենք և այլն: Ինչը իրականում այդպես չէ»,- նշում է Էլիբեկովան:

Ադրբեջանագետն ասում է, որ, եթե չառանձնացնենք Բաքուն ու վերցնենք, նայենք Ադրբեջանն ընդհանուր առմամբ, ապա կյանքի որակը, սոցիալական պայմանները գրեթե նույնն են. «Դա, վստահաբար, տեսել են ադրբեջանցի լրագրողները, բայց չեն ուզում հենց դա մատուցել իրենց հանրությանը, այլ հակառակը՝ պատմում են այն մասին, որ իբր՝ Սևանից Դիլիջան տանող ճանապարհին որևէ ռեստորան կամ խանութ չեն տեսել, ինչը, վստահաբար, իրականությանը չի համապատասխանում: Ու դա գիտենք բոլորս: Կամ մտել են շախմատի դպրոց տեսել են հին վերանորոգում, հին հեռուստացույց: Եվ հոդվածում ֆիքսվել են դրա վրա՝ փորձելով ներկայացնել ամենամանրը, այն ամենն, ինչը բացասական է: Ու նույնիսկ չեն փորձել պատմել իրականության մասին»:

Սակայն Էլիբեկովայի համար այս ամենը սպասելի էր. «Հենց այդպես էլ պետք է լիներ, այսինքն՝ ի սկզբանե ադրբեջանցի լրագրողներից օբյեկտիվ պատկեր ներկայացնել չէր սպասվում: Մենք դա նրանց հետ շփվելիս անմիջապես զգացինք: Հակացանք, որ այստեղ այցելելու իրենց նպատակը՝ պարզ ու ազատ խոսելը չէր բնավ, այլ՝ իրենք եկել էին իրենց քարոզչությունը բավարարելու համար»:

Ադրբեջանագետը նաև պատմեց, որ Արցախում ադրբեջանցի լրագրողների վարքը փոխվել է. «Մենք ականատես եղանք սադրիչ գրառումներով նկարների՝ Քարվաճառից և Շուշիի մզկիթի մոտից, որը նրանք անվանում էին ադրբեջանական տարածք, իրենց հայրենիքի մի մաս և այլն»:

Էլիբեկովան ասում է, որ այդ ամենն իր համար անակնկալ չի եղել, քանի որ վստահ էր՝ անելու էին այն, ինչը միշտ են արել, գրել են այն, ինչը միշտ են իրենց հասարակությանը մատուցել:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ այդ այցը որևէ դեպքում վնասի Հայաստանին, Էլիբեկովան պատասխանեց, որ չի կարծում, թե այդ ծրագիրը էական վնաս տված լինի Հայսատանին. «Իրականում, օգուտ էլ չտվեց: Այստեղ խնդիրն այն է, որ իմաստային առումով, այն, ինչը, որ մենք տեսանք, այն պրոդուկտը, որը տալիս է ադրբեջանական կողմը, մասնավորապես, այցից հետո՝ որևէ աղերս չունի իրականության հետ: Հետևաբար, այդ բուն նպատակը, որը դրվել էր ճանաչողական այցի հիմքում, որպեսզի 2 հասարակություններն ավելի լավ իրար ճանաչեն, ավելի լավ իրար հասկանանա՝ ձախողվեց: Այդ նպատակը մնաց ուղղակի նպատակի մակարդակում և որևէ պրակտիկ օգուտ չտվեց, որովհետև ադրբեջանցի լրագրողները, այնուամենայնիվ, խուսափում են իրականության մասին խոսել և այն ներկայացնել: Հետևաբար, այո, արդյունավետության առումով անիմաստ էր նրանց այցը»:

Ադրբեջանագետը կարծում է, որ նման հնարավորության դեպքում, հայկական կողմը կարող է մասնակցել փոխադարձ այցերի, բայց կարևորն այն է, թե ինչ նպատակ է դրված. «Եթե նպատակն այն է , որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ այս կամ այն կերպ առնչվում ու շփվում ենք ադրբեջանցիների հետ, ապա դա ոչ մի բան չի տա, իսկ, եթե իսկապես կողմերը ուզում են երկխոսել, ապա ես տեսնում եմ, որ ադրբեջանական կողմը դրան, առնվազն, պատրաստ չէ, խաղաղությանը պատրաստ չէ և բաց ու ազատ խոսելու պատրաստ չէ: Հետևաբար, ես առանձնապես իմաստ, օգուտ այդ միջոցառումներից չեմ տեսնում և չէի տեսնում մինչև այդ էլ: Իսկ ադրբեջանցի լրագրողների հրապարակումները ևս մեկ անգամ հաստատեցին իմ այդ միտքը, որ պրակտիկ օգուտ չի լինի, քանի դեռ ադրբեջանական կողմը պատրաստ չէ բաց խոսելու»:

Հայաստան կատարած այցի մասին ադրբեջանցի լրագրողներից մեկի հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 1news.az

դիտվել է 685 անգամ
Լրահոս
«Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am