«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ ՌԴ-ում կալանավորված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, ՀՀ իրավապահներին չեն հանձնի: Հայ իրավապահները, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, մտահոգ են, չեն բացառում, որ Լ. Սարգսյանն էլ ՌԴ քաղաքացի կլինի, որովհետեւ ավելի քան 8 տարի նա այդ երկրում է ապրում: Բայց բանակցությունները` նրան ՀՀ բերելու շուրջ, շարունակվում են:
«Հիշեցնենք` 2008-ին Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման պատվիրատուն, ըստ իրավապահների, հենց Ալրաղացի Լյովիկն է եղել, ինչը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հաստատվել է հենց հանցավոր խմբի պարագլուխներ Ա. Կարապետյանի՝ Կոշիկի Արայի եվ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ու մյուս անդամների` ԱԱԾ-ում տված գրավոր ցուցմունքներով:
Պարզվում է՝ Ա. Ավետիսյանի առանձնատան մանրամասն գծագիրը ձեռք են բերել վերջինիս մոտ աշխատած ու առանձնատանը քաջատեղյակ Սուրեն Ղազարյանից, որն, ի դեպ, Ալրաղացի Լյովիկի փեսան է եւ չի ընդունում մեղադրանքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը