Ադրբեջանցի լրագրողների «էքսկուրսիան» ԱԻՆ-ի՝ պատերազմական կամ ֆորս-մաժորային իրավիճակներում պատշաճ կառավարում իրականացնելու համար նախատեսված կառույցում

«Փաստը» գրում է.«Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի շրջանակներում Հայաստան էր այցելել ադրբեջանցի երեք լրագրող: Ծրագիրը համակարգել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:


Նման այցերի կարևորությունն ու իրենց նպատակին ծառայելու հավանականությունն այլ խնդիր են, դա միանշանակ գնահատականի չի արժանացել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հասարակության կողմից:

Սակայն խնդիրը զուտ այցերը չեն:

«Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստան այցելած ադրբեջանցի լրագրողների որոշ «էքսկուրսիաների» հետ կապված: Մեր ստացած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հնարավորություն են ընձեռել ադրբեջանցի երկու լրագրողի մուտք գործել արտակարգ իրավիճակների նախարարություն և այնտեղ ծանոթանալ նախարարության կազմում գործող ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքների հետ։ Ավելին՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրանք մուտք են գործել նաև ԱԻՆ շենքում գտնվող պահեստային ճգնաժամային կառավարման կենտրոն։

Նշենք, որ սա մի կառույց է, որն ստեղծված է պատերազմական կամ ֆորս-մաժորային իրավիճակներում պատշաճ կառավարում իրականացնելու համար:

Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք արտակարգ իրավիճակների նախարարություն:

Այստեղ չհերքեցին մեր տեղեկությունը, սակայն խնդրեցին մանրամասների համար դիմել արտգործնախարարություն:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Փաստի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն է այցելել ադրբեջանցի երեք լրագրող։

«Ադրբեջանցի լրագրողները ճանաչողական այցի շրջանակներում այցելել են մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն»,-ասաց Նաղդալյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am