Ո՞վ է գրպանելու այդ մութ ոլորտի միլիոնավոր դոլարները

 
Նոյեմբերի 30-ին Արցախում տեղի կունենա Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը, որը ղեկավարում է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Կուսակցությունը կհայտարարի գարնանն Արցախում տեղի ունենալիք ընտրություններին իր մասնակցության մասին, նախագահի թեկնածու կառաջադրի Աշոտ Ղուլյանին, որի մեկնարկային դիրքերը փոք

Մի հետաքրքիր շրջապտույտ է սկսել, որին, եթե հետևես, կհասկանաս, թե Նիկոլ Փաշինյանի «բռնած գործերի» նպատակը որն է։ Այդ շրջապտույտը մտովի հետդարձն է, ընդամենը մի քանի տարի հետ նայել ու հասկանալ, թե Նիկոլ Փաշինյան լրագրողը ինչպես էր գնահատում նույն գործը, երբ այն նախկիններն էին անում։

Այսօր Փաշինյանի գրառումը հումորով ընդունվեց․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել

Սիրելի հայրենակիցներ. ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեներով․․․

1. Երևան
- Այվազովսկու 4/2
- Արտաշատյան խճուղի 5/1

Հեռախոս՝ 091-41-59-36

2. Գյումրի
- Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51
- Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99

3. Վանաձոր
Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16

4. Մասիս
Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32

5.Չարենցավան
Երևանյան 2, հեռախոս 098-89-92-73

Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:

Մարդիկ գրում էին, թե շատ անկարևոր բանի մասին է խոսում վարչապետը, կարևոր բաներ կան, անգամ հումորային պատմություններ էին անում։ Հիմա եկեք ուշադրություն դարձնենք, թե ութ տարի առաջ այդ հնամաշ թափքերի (կմախքների) մասին ինչ էր գրում Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը», հետո նոր հասկանանք, թե Փաշինյանն ինչու՞ է խնդրում, որ հնարավորինս շատ տարածել իր գրառումը։ Հասկանանք հենց իր թերթի տված բացատրությամբ․

Armtimes. Com
Հայկական ժամանակ

13/02/2011 schedule18:36
․․․Հիմա անցնենք թվերին։ Մետաղի ջարդոն կուտակելու համար այն պետք է գնել կազմակերպություններից եւ անհատ քաղաքացիներից։ Եթե դուք ուզում եք վաճառել ձեր ունեցած ջարդոնը, ապա ձեզնից այն կգնեն մեկ տոննան առավելագույնը 110-120 դոլարով։ Միջազգային շուկայում այն արժե 450-500 դոլար։ Կախված նրանից` ջարդոնը կարտահանեք գնացքով, թե բեռնատարներով, ձեր մաքուր եկամուտը կկազմի 200-300 դոլար յուրաքանչյուր տոննայից։ 2000 թվականից սկսած` ամենաէժան փոխադրամիջոցը հանդիսացող երկաթուղով ջարդոն է արտահանում բացառապես «Մետեքսիմը»։ Իսկ մյուսներին թույլատրվում է ջարդոն արտահանել շատ ավելի թանկ փոխադրամիջոցով` բեռնատարներով։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ թվերի մասին է խոսքը, նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության` այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանվել է 31 հազար տոննա սեւ մետաղի ջարդոն։ Եթե համեստ հաշվարկներ անենք, ապա այդ քանակությամբ ջարդոնն արտահանողը իր գրպանն է դրել 6-ից 9 միլիոն դոլար։

Թերթը նաև նշում է․ Հիմա նայենք, թե իրականում ինչ է կատարվել եւ կատարվում Մաքսայինում։ Մաքսայինն իրականում եղել եւ մնում է վերնախավի կերակրման հիմնական աղբյուրներից մեկը։ Ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից յուրաքանչյուրն ունի իր «նախասիրությունները» արտահանման կամ ներմուծման ոլորտում։ Այսօր անդրադառնանք Սերժ Սարգսյանի «նախասիրություններից» մեկին` սեւ մետաղների ջարդոնի արտահանմանը։ Չափազանց մութ մի ոլորտ, որի ուսումնասիրությունից պարզ կդառնա, թե որքանով են Մաքսայինում բարեփոխումներ իրականացվում, որքանով է արմատախիլ արվում կոռուպցիան․․․

Կարմիր թելի նման հիշեցում կա թերթում․

Այնպես որ, մետաղի ջարդոնի արտահանումը եղել է եւ կա Սերժ Սարգսյանի անձնական բիզնեսը։

Հիմա այս մութ ոլորտի, ամենայուղոտ պատառի մասին գովազդ է անում Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ վարչապետը, խնդրում, հորդորում, որ իր գրառումը հնարավորինս շատ տարածել, որ մետաղի ջարդոնը ըստ այդմ հանձնվի համապատասխան հասցեներով։ Մի նրբություն էլ կա, եթե Նիկոլ Փաշինյանի «հայտարարության մեջ» տրվում է, որ բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով, ապա ութ տարի առաջ նրա թերթը գրում էր՝ «եթե դուք ուզում եք վաճառել ձեր ունեցած ջարդոնը, ապա ձեզնից այն կգնեն մեկ տոննան առավելագույնը 110-120 դոլարով»։ Եվ մեկ էլ վարչապետի հայտարարության այս դրվագը՝ Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն: Այսինքն նույն ՍՊԸ-ն, ում մասին, որպես մենաշնորհային, իշխանություն կերակրող կոկորդ էր պատռում Նիկոլ Փաշինյանը։ Նա նույն մենաշնորհային ՍՊԸ-ի համար գովազդ է անում։

Ինչպե՞ս հասկանալ այս ամենը։ «Հայկական ժամանակի» հարցը բարձրաձայնենք՝ ապառնի եղանակով։ Պարոն Փաշինյան, ո՞վ է գրպանելու այդ մութ ոլորտի միլիոնավոր դոլարները։ Նույն հարցը ժամանակին դուք էիք տալիս, ձեր թերթում նշելով, որ «արտահանման դաբրոն» ստացվում է անձամբ Սերժ Սարգսյանից։ Հիմա ումի՞ց է ստացվում, ո՞վ է «դաբրո տալիս»։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ»

դիտվել է 829 անգամ
Լրահոս
Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am