Ինչու Գևորգ Կոստանյանը...

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավել է որպես մեղադրյալ: Հատուկ քննաչական ծառայությունը, ինչպես ԶԼՄ-ներն հայտնել է այս կառույցի խոսնակը, Կոստանյանին առաջարկել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Կոստանյանն այժմ գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Նա հայտարարել է, որ զբաղված է դասախոսական աշխատանքով և կվերադառնա քննաշրջանի ավարտից հետո: «Գիտեմ, որ եթե ես այս պահին գամ, ինձ առնվազն թույլ չեն տալու, որ ես հետ գամ, այդ պատճառով էլ կգամ այն ժամանակ, երբ կավարտեմ ընթացիկ դասընթացը»,- 168.am-ի հետ զրույցում նշել է նախկին գլխավոր դատախազը:
Վերադառնակով մեղադրանքին` նշենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները:
<>,- նշել էր ՀՔԾ-ն` Ալիկ Սարգսյանին առաջադրած մեղադրանքի հայտարարության մեջ:
Ըստ էության Կոստանյանին առաջադրվելու է նույն մեղադրանքը` այն է կոծկել է սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը:
Ինքը` Գևորգ Կոստանյանը «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և գործի մասով իր առնչությանը նշել էր. «Ըստ Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքի բովանդակության՝ ես՝ որպես արդարադատության նախարարի տեղակալ, ոստիկանապետին և ոստիկանության բարձրաստիճան ծառայողներին տվել եմ հանձնարարություններ՝ կատարելու որոշակի կեղծիքներ կամ ինչ-որ փաստաթղթերի կեղծում: Գաղափարը հետևյալն է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտվա իրադարձությունների կապակցությամբ ոստիկանները արել են ինչ-որ գործողություններ և 5 ամիս հետո ես՝ որպես արդարադատության նախարարի տեղակալ, նրանց բացատրել եմ, թե նրանք ինչպիսի ձևակերպումներ պետք է տան նրանց 5 ամիս առաջ կատարած գործողություններին»,- ասել էր Կոստանյանը և հիշեցրել, որ ինքը դրանից 5 տարի հետո է միայն նշանակվել գլխավոր դատախազ:
Դիտարկմանը, որ հարցաքննության ժամանակ Ալիկ Սարգսյանը ևս հերքել էր, որ նման հանձնարարական չի եղել, Կոստանյանը պատասխանել էր, որ բնականաբար պետք է հերքեր, քանի որ նման մեղադրանքը, ոչ միայն իրավունքի կողմից է անհնար, այլև՝ տրամաբանության տեսանկյունից: Ըստ Կոստանյանի` այստեղ ավելի խորքային խնդիրներ կան. «Հանրության տեսակետից ավելի հրատապ է 10 մահվան փաստերի կապակցությամբ կատարվող քննությունը և դրանց բացահայտումը: Հետևաբար՝ ես կարծում եմ, որ այս քրեական գործերը, որ հարուցվել են, քննվում են և աղմուկ են բարձրացնում, ըստ էության, նպատակ ունեն ցույց տալ այդ 10 մահերի բացահայտման անկարողությունը: Իրավապահ մարմինները ամեն մի առիթի դեպքում ինչ-որ ծավալուն բացատրություն են տալիս, բայց արդյունքում այդ ամենը նպատակ ունի բուն գործի քննության արդյունքներից շեղելու»,- նշել էր նա և ավեկացրել, որ բուն գործի քննության`10 սպանությունների բացահայտման ընթացքի հետ կապված կա զրո արդյունք :
Նշենք, որ մինչ Գևորգ Կոստանանի գլխավոր դատախազ նշանակվելը Մարտի 1-ի 10 զոհերի գործերն ամբողջական մեկ քրգործի շրջանակում էին քննվում: «Հետո իմ հանձնարարությամբ, որպեսզի յուրաքանչյուր մահվան կապակցությամբ ավելի արդյունավետ քննություն իրականացնենք, գործը 10 մասերի առանձնացրեցինք՝ յուրաքանչյուրն առանձին գործով: Ինչո՞ւ, որպեսզի դա հնարավորություն տա նաև քննիչին, իրավահաջորդների ներկայացուցիչներին, փաստաբաններին և իրավապաշտպաններին ավելի առարկայական պատկերացնել, թե գործը քննության որ փուլում է, ինչ հետևանքներ կան և յուրաքանչյուր քննիչի որոշում, որը ոչ արդյունավետ են համարում, կարողանան սահմանված կարգով բողոքարկել», - մի առիթով լրագրողներին ասել էր Կոստանյանը:
Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է տալ որպես մեղադրյալ Գևորգ Կոստանյանի և Ալիկ Սարգսյանի ներգրավումը Մարտի 1-ի 10 զոհերի սպանության բացահայտմանը: Մարտի 1-ի գործի բացահայտում` առանց սպանությունների բացահայտման պարզապես չկա, հետևաբար գործն այս առումով ավելի շատ քաղաքական է: Կոստանյանը 5 տարի անց է միայն նշանակվել գլխավոր դատախազ: Նրան մեղադրանք առաջադրելուց առաջ ավելի տրամբանական կլիներ նույն մեղադրանքն առաջադրել այդ ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Քաղաքական մոտիվներով մեղադրանքների առաջադրումը որպես կանոն ստվերում է թողնում գործի իրավական բովանդակությունը, ինչն այս դեպքում ակնհայտ է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2481 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am