Ռոբերտ Քոչարյանը քաղաքական վտանգ է ներկայացնում, Գեւորգ Կոստանյանը՝ իրավական

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: ՀՔԾ-ն ավելին չի մանրամասնում, բայց առանց դրա էլ թերեւս պարզ է: Դեռեւս սեպտեմբերին ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները:
Ըստ այդմ՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:
Նշենք, որ Կոստանյանը մի քանի առիթներով, այդ թվում՝ Հայելու առաջ հաղորդաշարի ժամանակ անդրադարձել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և գործի մասով իր առնչությանը՝ Գևորգ Կոստանյանը նշել է. «Ըստ Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքի բովանդակության՝ ես՝ որպես արդարադատության նախարարի տեղակալ, ոստիկանապետին և ոստիկանության բարձրաստիճան ծառայողներին տվել եմ հանձնարարություններ՝ կատարելու որոշակի կեղծիքներ կամ ինչ-որ փաստաթղթերի կեղծում»,- Հայելու առաջ հաղորդման ժամանակ մոտ մեկ ամիս առաջ ասել է Կոստանյանը ավելին մանրամասնելով, թե ըստ ներկայացրած հաղորդագրության ոստիկանները մարտյան իրադարձություններին արել են գործողություններ, եւ 4-5 ամիս անց իբր ինքը նրանց ցուցումներ է տվել, թե ինչ պետք է ասեն այդ ոստիկաններն իրենց գործողությունների վերաբերյալ: Դիտարկմանը, որ գուցե իրեն նման հանձնարարական է տվել Սերժ Սարգսյանը,Կկոստանյանը պատասխանել է.<<Ալիկ Սարգսյանի մեղադրանքում չկա նման հանձնարարական, որ ինձ իբր ինչ-որ մեկը հանձնարարական է տվել: Նման բան չի եղել այնուամենայնիվ, բայց քրեական գործում էլ չկա: Եւ առհասարակ արդյոք արդարադատության նախարարի առաջին տեղակալն այն մարդն է, ով պետք է հանձնարարական տար ոստիկաններին, եւ հետո՝ եթե հիպոթեթիկ ընդունենք, որ տվել է, արդյոք ոստիկանները կատարել են այդ հանձնարարականը>>: Եւ ընդհանրապես ոստիկանները Կոստանյանի խոսքով՝ օրենքը չի սահմանում, որ տվյալ պաշտոնյան կարող է ցուցումներ տալ ոստիկաններին եւ նրանք էլ պարտադիր կատարեն: Կոստանյանն անհեթեթություն է որակել հարուցված գործը ասելով, որ դա անհնար է ոչ միայն իրավունքի, այլեւ տրամաբանության տեսանկյունից: Եւ ուրեմն ինչ հետեւություններ է պետք անել Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավվելուց, այն էլ իր ներկայացրած ամուր հիմնավորումներից հետո: Եզրահանգումը հետեւյալն է՝ իշխանությունը շարունակում է իր ձեռագիրը եւ գործ կարելու միջոցով փորձում է կոտրել դիմակայության բոլոր օջախները: Քանի որ այդքան թմբկահարված տնտեսական հեղափոխությունը ոչ մի կերպ իրեն զգացնել չի տալիս, ուստի իրավական այս բեմադրություններով է պետք հանրության ուշադրությունը զբաղեցնել, հավերժ թշնամիներ կերտել հպարտ քաղաքացիների համար: Մյուս կողմից՝ երկրի թիվ մեկ ամբաստանյալի՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ կարված գործն ամբողջությամբ ջուր է ու փորձ է արվում այսպիսով ամրության պատրանք ստեղծել, մտապատրանք ունենալով, որ հընթացս կհաջողվի ցուցմունքների դիմաց գործարքի գնալ, եւ վերջապես, ներգրավվել նաեւ Սերժ Սարգսյանին: Եւ ամենագլխավորը՝ եթե Ռոբերտ Քոչարյանը այս իշխանության համար քաղաքական վտանգ է ներկայացնում, ապա հմուտ իրավաբան Կոստանյանը՝ իրավական, իսկ նման իրավապահ մարմիններ՝ ՀՔԾ , ԱԱԾ, դատախազություն ունեցող իշխանությունը իսկապես լուրջ մտավախություններ պետք է ունենա:

դիտվել է 4907 անգամ
Լրահոս
Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am