Իրավական գործընթաց կսկսվի եւ Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի դեպքում



Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հասցեին հաճախ են մեղադրանքներ հնչում, որ նա Լեւոն Տեր-Պետրոսյանի «հոգեզավակն» է եւ շարունակում է նրա քաղաքականությունը: Արդյոք Փաշինյանի՝ Տեր-Պետրոսյանին չարիք որակելու հայտարարությունը սոսկ այդ կապի բացառումը չէ, հակառակ պարագայում պետք է նաեւ այս ուղղությամբ իրավական գործընթացներ ծավալել, ինչպես Ռոբերտ Քոչարյանի դեպքում է, ում իշխանությունը մեղադրում է սահմանադրական կարգի տապալման մեջ:
1996–ից, այսինքն՝ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից սահմանադրական կարգի տապալումից հետո է, որ վերջինս կրկին շարունակել է իր իշխանությունը:

ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր Արշակ Սադոյանը միանշանակ համաձայն է Փաշինյանի հնչեցրած գնահատականին եւ հորդորում է սպասել, վստահեցնելով, որ այն իրավական հետեւանք է ունենալու.<<Եթե Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանության բռնազավթման մեջ, եթե Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նաեւ 2008-ին նույն փաստի մեջ, ուրեմն պետք է կասկած չունենալ, որ հաջորդաբար նաեւ պրոցեսներ են սկսվելու: Ի վերջո, կարեւորն այն է, որ նա մեղադրում է, դատապարտում բոլոր անարդարությունները՝ սկսած 1996 թվականից>> մեզ հետ զրույցում ասաց Արշակ Սադոյանը:

Մեր դիտարկմանը՝ իսկ ինչու Քոչարյանի դեպքում կա իրավական գործընթաց, իսկ մյուսների դեպքում՝ ոչ, եթե բոլորն էլ մեղավոր են այսպես կոչված սահմանադրական կարգի տապալման մեջ.<<Եթե չկա, դա չի նշանակում, թե չի լինի, ես վստահ եմ, որ լինելու է>>, ասաց Սադոյանը հիմնավորելով իր համոզմունքը.<<Փաշինյանն ասաց՝ այո, սկսել ենք ու պատժելու ենք բոլոր ընտրությունների կեղծարարներին, սահմանադրական կարգի խախտողներին: Բնական է, որ սկսել ենք համեմատաբար թարմից, բայց դա չի նշանակում, որ չենք անդրադառնալու 96 թվականին>>: Հիշեցրեցինք, որ ամենաթարմը Սերժ Սարգսյանն է, ոչ թե Ռռոբերտ Քոչարյանը, բայց Սադոյանը չնահանջեց.<<Ինչ է Սերժ Սարգսյանին մեղադրանքներ չի ներկայացվելու՞: Ինչ է չսկսի՞ նրանից, ով տաս հոգու մահվան մեղավոր է>>: Սադոյանի պնդմամբ պետք է սկսել նրանից, ում մեղքն ամենածանրն է.<<Տեր Պետրոսյանի մեղքը համեմատաբար քիչ է, իր ժամանակ գոնե ես փախած եմ եղել, բայց ինձ չեն սպանել>>:

Ի պատասխան Փաշինյանի հայտարարության ՀԱԿ շրջանակների հակադարձ մեղադրանքներին, որ եթե առաջին նախագահը չարիք է, ապա չարիք է նաեւ Փաշինյանը, ով 2008-ին կանգնեց նրա կողքին եւ ուզում էր վերադարձնել իշխանության, Սադոյանը նշեց.<<Մտածում էր հետեւյալը՝ կարող է պատահի Լեւոն Տեր-Պետրոսյանը փոշմանել է իր կողմից արված հանցանքների համար ու հիմա ուզում է վերադառնալ իշխանության եւ փոխի այն, որովհետեւ փոշմանել է>>:

Անի Սահակյան

դիտվել է 2448 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am