Բոլորը սպասում են պատերազմի՞

Ղարաբաղյան շփման գծում փխրուն հրադադարի հաստատումը սկզբում քաջալերող էր, քանի որ թվում էր, թե այն պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարվածությունը մնում է, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոները ճեպազրույցում: Ի պատասխան հրադադարի խախտումներին վերաբերող հարցի՝ նա հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը զրուցել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը այցելել է տարածաշրջան: «Մենք կապի մեջ ենք մնում երկու կառավարությունների, այս հակամարտության բոլոր կողմերի հետ, և մեր ուղերձը մնում է նույնը՝ մենք խստագույնս դատապարտում ենք որևէ բռնություն Լեռնային Ղարաբաղի շփման գծում և անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ վերադառնալը խաղաղ գործընթացին», - ասել է Թոները՝ շեշտելով «Լեռային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»: Հիշեցնենք, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ օրերս հեռախոսազրույց տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջև։ Նրանք քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ս. Սարգսյանն ընդգծել էր, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին: Իսկ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է»: Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը պահպանվում է, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Այսպես կոչված սառեցված հակամարտությունների ահագնացման հավանականությունը մնում է: Վերջի ժամանակներս՝ կտրուկ [ահագնացման]: Եվ, ցավոք սրտի, չի նվազում Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը», ասել է Բորդյուժան Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 5-րդ կոնֆերանսի ժամանակ: Նույն Բորդյուժան, ի դեպ, օրերս հասկացնել տվեց, որ ԼՂ հակամարտությունը չի կարող դիտարկվել որպես ագրեսիա Հայաստանի դեմ: Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը կարող է հանգեցնել «շատ մեծ պատերազմի Կովկասում»: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում են կրակոցները, այդ թվում նաև՝ ծանր սպառազինության օգտագործմամբ: Եվ այնուամենայնիվ, Բորդյուժան փաստացիորեն խուսափել է պատասխանել հարցին, թե հակամարտության զարգացման ո՞ր դեպքում ՀԱՊԿ-ի ռազմական կառույցները կարող են միջամտել իրավիճակին. «Նախևառաջ մենք բոլորս՝ Հայաստանի հարևաններն ու կազմակերպության անդամները, պետք է նրան ցուցաբերենք քաղաքական աջակցություն: Եվ երկրորդ՝ պետք է թույլ չտանք այդ հակամարտության սրացում: Եթե տեղի ունենա կրկնություն, և վրա հասնի այնպիսի ժամանակաշրջան, երբ մենք կտեսնենք ակտիվ ու ուղիղ զինված դիմակայություն, ապա դա կպայթեցնի ողջ Կովկասը: Ներկայումս գլխավորը տարածաշրջանում խաղաղության ապահովումն է, որովհետև հակառակ դեպքում Կովկասում կլինի շատ մեծ պատերազմ»: Բորդյուժան խոստովանել է, որ կազմակերպության կանոնադրության համաձայն՝ պայմանագրի անդամ յուրաքանչյուր երկրի դեմ ագրեսիա դիտարկվում է որպես բոլոր պետությունների դեմ ագրեսիա, սակայն հասկացնել է տվել, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող դիտարկվել որպես ագրեսիա Հայաստանի դեմ: Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանը ռազմական օգնության խնդրանքով չի էլ դիմել ՀԱՊԿ-ին. «Հայաստանը մեծ հաշվով չի գործարկել իր ունեցած պոտենցիալի մեծ մասը: Ինչպես ասում են նրա ղեկավարները, այդ պատերազմում գործարկվել են շփման գծի առաջին և երկրորդ էշելոնների ստորաբաժանումները և ոչ ավելին: Այդ պատճառով էլ մենք չենք ստացել որևէ խնդրանք»: Միջնորդ պետությունները, միջազգային կառույցների ներկայացուցիչները, կարծես, իներցիայով խոսում են կրակի դադարեցման անհրաժեշտության մասին, բայց կարծես, բոլորը չեն խոստովանում, որ պատերազմն անխուսափելի է: Ոչ ոք չի խոստովանի, թե ինչու՞ կարող է տեղի ունենալ նոր լայնածավալ պատերազմ, որովհետև ոչ ոք չի ցանկանա արձանագրել, որ վերջին տարիներին Ադրբեջանի ղեկավարի քաղաքականությունը հստակ տանում էր դեպի ռազմական գործողությունների վերսկսում, իսկ միջազգային հանրությունը համառորեն լռում էր ու հանդես էր գալիս բալանսավորված հայտարարություններով` անվերջ կոչեր ուղղելով երկու կողմերին: Ինչո՞ւ պատերազմ` հարցին ոչ ոք չի պատասխանի, որովհետև բոլորը գիտեն այդ հարցի պատասխանը, բայց կրկին իներցիայով այսօր էլ դեռ երկու կողմերին են կոչ անում հարգել հրադադարը, որը գոյություն չի ունեցել վերջին տարիներին, և որը ինտենսիվ խախտել է Բաքուն... Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am