Ինտրիգը խորանում է․Վանեցյանից հաշիվ են պահանջում

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն հնարավոր մուտքը եւ հայտարարությունները քաղաքական դաշտում միայն իշխանությանն է անհանգստացնում, այլեւ ընդդիմադիր։ Այսօր խորհրդարանում Վանեցյանին իշխանական ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցից եռանդուն քննադատում էր Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Իր վերջին հարցազրույցում Վանեցյանը խոսել էր նաեւ «Սորոսի» հիմնադրամի վտանգավորության մասին։

Իշխող խմբակցության ղեկավարը հիշեցնում է, որ տարիուկես է Վանեցյանը ԱԱԾ տնօրեն է եղել, ուստի բացառեց, որ վտանգ ներկայացնող բացահայտման դեպքում Վանեցյանն ու ԱԱԾ–ն անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեին։
«Ես վստահ եմ, որ եթե պարոն Վանեցյանը որևէ կերպ ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող կազմակերպությանն առնչվեր, անմիջապես կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը։ Եթե նման միջոցառումների չի դիմել, ուրեմն պետք է վստահ լինենք, որ նման վտանգ չի տեսել։ Ընդ որում, խոսում ենք անձի մասին, բայց ինստիտուտներն անձերով պայմանավորված չեն։ Պարոն Վանեցյանի այդ դիրքորոշումը, վստահ եմ, հիմնված է եղել այն զեկույցների, վերլուծությունների վրա, որ նրան ներկայացվել են»,– ասաց Մակունցը։Էդմոն Մարուքյանն էլ դետալ-դետալ հիշեց Վանեցյանի կենսագրությունը եւ հայտարարեց․«Պարոն Վանեցյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, «Բաց հասարակության հիմնադրամները» ՀՀ-ում գործում է երկար տարիներ, այն ժամանակներից, երբ պարոն Վանեցյանը եղել է Էրեբունի համայնքում ԱԱԾ պետ, Կենտրոն համայնքում պետի տեղակալ, հետո՝ ԱԱԾ տնօրեն: Եթե նման մտահոգություններ կային, պետք է որոշակի գործողություն աներ, քրգործեր պետք է հարուցվեին: Հետեւաբար, այդ հայտարարությունները ես գնահատում եմ տոտալ քաղաքական, հնարավոր է՝ ինտրիգ ձեւավորելու եւ ապագայում խոսելու վերաբերյալ սպասելիք ձեւավորելու առումով: Ասում է՝ ժամանակը կգա՝ կխոսեմ, որ դուք սպասեք, թե նա երբ է խոսելու»:

Մարուքյանը մտահոգություն հայտնեց․«Հայաստանը հիմա մի երկիր է, որտեղ երեք առանցքային պաշտոններում չկան նշանակված ղեկավարներ՝ չկա ՊՎԾ պետ, ԱԱԾ պետ եւ ոստիկանապետ, ընդ որում, ՀՀ պատմության մեջ չի եղել, որ այսքան երկար ժամանակ չլինեն այդ նշանակումները»:Արդյոք իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դրսից ֆինանսավորվել է Մակունցը վստահեցրեց՝ ՔՊ-ն որեւէ երկրից գումար չի ստանում. «ՔՊ-ի գումարները ձեւավորվում են անդամավճարների տեսքով, երբ մենք հանրային դրամահավաքներ ենք կազմակերպում»:

Անի Սահակյան

դիտվել է 4939 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am