Առաջին թավշյա աճուրդը

Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը դեկտեմբերի 18–ին աճուրդի կհանվի։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության նախորդ շաբաթվա նիստում։ «Գոլդեն Փելեսը» աճուրդի կհանվի 7 մլրդ 526 մլն դրամ մեկնարկային գնով։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման` նշված գնից շինության շուկայական արժեքը կազմել է 7 մլրդ 214 մլն դրամ, իսկ գույքի գինը 312 մլն դրամ է գնահատվել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հյուրանոցը հնարավոր է շահագործել միայն ներսում առկա շարժական գույքի շնորհիվ, ապա կառույցն աճուրդի կհանվի գույքի հետ միասին»,– նշված է հիմնավորման մեջ:
Ինչպես հայտնի է, հյուրանոցը ՀՀ կառավարության սեպտեմբերի 26–ի նիստում որոշվեց պետականացնել: Պաշտոնապեոս հայտարարվեց, որ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը` որպես նվիրատվություն, փոխանցովումէ պետությանը: Այս գործարքը, սակայն, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում` պետական թալանի վերականգնման ուղղությամբ արված քայլ էր: Համենայն դեպս, պաշտոնական քարոզչությունը կատարվածը հենց այդպես ներկայացրեց:

Դեռևս 2018թ.–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։ Հետո հայտնի դարձավ, որ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող երեք հյուրանոցները անօրինական գումարներով են կառուցել: Դրանից անմիջապես հետո հայտարարվեց, թե Արմեն Ավետիսյանը ցանկություն է հայտնել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել պետությանը: 

Դեռ սեպտեմբերին, երբ հյուրանոցը փոխանցվում էր պետությանը, եղավ պաշտոնական հայտարարություն, թե հյուրանոցով հետաքրքրվողները բավականին շատ են. «Եղել են վարձակալության և եղել են գնելու առաջարկներ։ Գույքը գնահատված է շուրջ 16.5 մլն դոլարի կարգի, և, օրինակ, եթե սակարկությունների միջոցով իրականացվի, սկզբնական փուլում նվազման հնարավորություն չի լինելու։ Եղել են նաև դրանից բարձր գնային առաջարկություններ։ Բայց, կարծում եմ, վաճառքի դեպքում կլինի աճուրդի ձևով, սակարկություններով»,– հյուրանոցի օտարման մասին ասել էր Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Բաբայանը։
Նրա խոսքով` առաջարկություններն ստացվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի գործարարներից։

Աճուրդը միանգամից տեղի կունենա, թե կլինեն նոր աճուրդներ` ցույց կտա ժամանակը: Որոշմամբ սահմանվել է, որ գնորդը պետք է վճարի նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը՝ 4 միլիոն 944 հազար 600 դրամ (ներառյալ ԱԱՀ)։ Նախատեսվում է առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Եթե աճուրդը կայանա միանգամից` առանց գնի նվազման, էլ չենք խոսում, որ լինի սակարկություն, թերևս իրադարձություն կլինի ՀՀ անշարժ գույքի շուկայում:
Հակառակ պարագայում, եթե գինը չկայացված աճուրդների պատճառով հաջորդաբար նվազի, ապա կստացվի, որ կառավարությունը ժամանակին ստում էր` ասելով, թե հետաքրքրվողները շատ են:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 5237 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am