Իվետա Մուկուչյանը Արցախի դրոշը տանելու է Ստոկհոլմ.լուսանկարներ

«Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական պատվիրակության հետ մայիսի 1-ին մեկնելու է Ստոկհոլմ՝ մասնակցելու Եվրոպայի ամենահեղինակավոր մրցույթին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գոհար Գասպարյանը, հայտնում է style.news.am-ը։ «Ճիշտ է, սրտնեղած ենք գնում՝ սահմանին  տեղի ունեցող իրավիճակի հետ կապված, բայց նաեւ շատ մարտական ենք տրամադրված։ Կարծում ենք, որ սա եւս մեկ առիթ է, որպեսզի  մեր ազգին հպարտություն եւ ուրախություն պարգեւենք։ Առիթ է, որպեսզի աշխարհասփյուռ հայությունը համախմբվի մեկ գաղափարի շուրջ եւ ամենակարեւորը՝ 43-ից ավելի երկրներում, 200 մլն հանդիսատեսի համար հնչի Հայաստանի անունը։ Մեծ հույսեր ունենք, որ այն կհնչի մի քանի անգամ եւ  բարձր հորիզոնականներում»,- ասել է Գոհարը։ Իվետան, կիսվելով իր տպավորություններով, նշեց․ «Երբեւիցե չէի մտածի, որ այսքան հավասարակշռված կլինեի վերջին օրերին։ Բացարձակ լարված չեմ, եւ դա ամբողջ անձնակազմի եւ պրոֆեսիոնալ աշխատանքի, միասնական լինելու, բնականաբար, ժողովրդի վերաբերմունքի արդյունք է, որի համար շատ շնորհակալ եմ։ Բոլոր մարդկանց բարեմաղթանքները հագուստի պես կրելու եմ եւ բարձրանալու բեմ»։ Բեմադրության հետ կապված փակագծերը չբացելով՝  պատվիրակության ղեկավարը տպավորիչ ելույթ խոստացավ։ «Գրաֆիկական եւ հատուկ էֆեկտներով հագեցած շոու է սպասվում։ Այնքան հետաքրքիր ձեւով է այն ուղիղ եթերում ներկայացվելու, որ մի պահ ձեզ կթվա, որ սա տեսահոլովակ է»,- նշեց Գոհարը։ Գոհարի խոսքով՝ Իվետան այն մարդկանցից մեկն է, որ գիտի մրցույթին մասնակցել։ Նա իր կարիերան սկսել է մրցույթներից։ Եվ այս առումով նրանք հանգիստ են։ Նշենք, որ ապրիլի սկզբին Իվետան չեղարկել էր Ամստերդամում համերգը՝ ելնելով Արցախում տիրող իրավիճակից. «Մենք չեղյալ ենք հայտարարել Ամստերդամի ելույթը եւ Մոսկվայում բոլոր երեկույթները։ Եվ դա մեր բողոքն էր, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը գրավենք Արցախում տիրող իրավիճակի վրա։ Եվ հենց դրա համար ես իմ երգի սկզբի խոսքերը փոխեցի աղոթքով՝ նվիրելով սահմանապահ հայ զինովորներին»։ Իսկ Գոհար հավելեց՝ որքան էլ, որ Եվրատեսիլի մրցույթը պահանջում է չքաղաքականացնել մրցույթը, միեւնույն է կան երգեր, որոնք ունեն ինչ-որ ենթատեքստեր, եւ նրանք պատրաստվում են իրենց հետ տանել Արցախի դրոշը (ըստ Եվրոպական հեռարձակողների միության այսօր տարածած հայտարարության՝ Արցախի դրոշը արգելվածների ցանկում է «Իհարկե, «Եվրատեսիլ»-ն ունի իր ուրույն կանոները եւ դրա համար է, որ 60 տարի շարունակ այն գոյատեւում է։ Եթե դու մասնակցում ես մրցույթին պարտավոր ես հարգել այդ օրենքները եւ խաղալ այդ կանոններով։ Կան մի շարք արգելված դրոշներ, եւ պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե այդ բոլոր դրոշները հայտնվեն դահլիճում կամ բողոքի ակցիայի փորձեր լինեն։ Նրանց կարծքով, եթե այդ դրոշները հայտնվեն դահլիճում կարող են առաջացնել ագրեսիա, հրահրեն կոնֆլիկտ, իսկ դա նրանց պետք չէ»,- ասաց Գոհարը։ Նշենք, որ շուտով կթողարկվի Love Wave երգի cover եւ remix տարբերակները։ «Այն ավելի ազատ ոճի մեջ է։ Համագործակցել ենք «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի հետ։ Բավականին ուրիշ մոտեցում  է՝ էթնիկ ջազային՝ համեմված ժողովրդական գործիքներով»,- նշեց Իվետան։ Հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթն այս տարի կմեկնարկի մայիսի 12-ին։ Մեր պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, յոթերորդ համարի ներքո։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am