Կորցված անձնագրով վարկեր ձևակերպելու դեպքով Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրություն է կատարում

Ֆեյսբուքյան օգտատեր Խաչատուր Միքայելյանի անձնական էջում տեղադրված հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրություն է կատարում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության Ֆեյսբուքի պաշտոնական էջից:

Հիշեցնենք, որ Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին տաքսու մեջ է թողել իր ձեռքի պայուսակը եւ անմիջապես հայտնել ոստիկանությանը: Մի քանի օրվա ընթացքում պարզել է, որ խոշոր վարկեր են ձեւակերպվել իր անունով:

«Ժողովուրդ ջան ուզում եմ բոլորիդ հետ կիսվեմ մի շատ հետաքրքիր հարստանալու սխեմա։ Սկսենք սկզբից։ Նոյեմբերի 14-ին Երևանի կայանատեղիների խնդրից խուսափելու նպատակով օգտվել եմ քաղաքի ամենահայտնի տրանսպորտից՝ պատահական OPEL տաքսի նստելով։ Երթևեկելով հայտնի առևտրի կենտրոնից միչև Երևանի քաղաքապետարան զրույցի բռնվեցի «զեմլյակիս» հետ, արմատներով գյումրեցի եմ։

Երբ իջա տաքսիից պարզվեց ձեռքի պայուսյակս՝ նույն ինքը «բառսետկա» կոչվածը թողել եմ տաքսիի մեջ։ Անմիջապես զանգահարում եմ Ոստիկանություն մտածելով, որ իրենց համար դա 10 րոպոյի խնդիրա։ Խնդրեցին սպասել տեղում։ Մոտ մեկ ժամ անց ինձ զանգահարում են և հրավիրում Կենտրոնի բաժին։ Տեղում տալիս եմ հայտարարություն կորստի մասին և նշում եմ, որ պայուսյակի մեջ կար ID քարտ, Զին գրքույք, 300,000 դրամ գումար, քարտեր և այլն։ Վստահ լինելով իրավապահների արագ գործողությունների վրա, հանգիստ խղճով գնում եմ տուն։ Ու այստեղից ամեն ինչ սկսվում է։

Նոյեմբերի 15-ին ընկերներիցս մեկը զանգում և ասում է, որ հայտնի բանկերից մեկում իմ անձնագրով փորձել են գործարք կատարել, այդ մասին տեղեկացնում եմ քննիչին և խնդրում եմ արագ գտնել տաքսին, ինքս նույնպես զբաղվում եմ փնտրտուքով։ Երեկոյան ինձ արդեն հայտնի էին նրա բոլոր տվյալները։ Ոստիկանները տաքսիի վարորդին կանչում են բացատրության, վերջինս 18․11․19թ․-ին /3 ՕՐ ԱՆՑ/ ներկայանում է և տեղեկացնում է որ որևէ կապ չունի։ Նույն օրը / երկուշաբթի/ իմ նախաձեռնությամբ գնում եմ «ԱՔՌԱ» վարկային բյուրո, հարցում եմ անում և պարզում որ 4 օրվա ընթացքում իմ անունից կատարվել է 16 հատ վարկային հարցում, տեղեկանքը ներկայացնում եմ ոստիկանություն և գնում ցուցակում նշված բանկեր, առաջին 3 բանկ մտնելով պարզում եմ, որ իմ անվանբ ձևակերպվել են ընդամենը մոտ 1․000․000 դրամի ապառիկ վարկեր։ Վերցնում եմ վարկային պայմանագրերը, բողոքներ եմ գրում և տեղեկությունները տանում եմ Ոստիկանություն։

Նույն օրը գնում եմ ԱԱԾ, Կենտրոնական Բանկ, Անձնագրային բաժանմունք, /պարզվում է, որ Ոստիկանություն տրված հայտարարությունը բավարար չէ անձնագիրը կասեցնելու համար/, Դատախազություն, գտնում եմ ապառիկ տված խանութի տվյալները, հանցագործ տաքսիսիտի նկարները այնտեղի տեսախցիկներից հանում եմ և ուղղարկում ոստիկաններին։ 19․11-ին այցելում եմ Կենտրոնի բաժին և տալիս եմ նոր հաղորդում արդեն քննիչի մոտ, վերոնշյալ մարդու բոլոր տվյալները և ապացույցները ներկայացնելով և խնդրում եմ անհապաղ քրեական գործ հարուցել։ 20․11-ին Մոլերից մեկի ծանոթս զանգահարում է և տալիս տվյալ, որ խանութներից մեկում մեր հերոսը նորից փորձում է վարկ ձևակերպել։ Տեղեկացնում եմ քննիչին, որը հորդորում է զանգահարել 1-02, այս անգամ արդեն Մալաթիայի բաժնի ոստիկանների հետ հասնում ենք Մոլ, սակայն հանցագործը արդեն հեռացել էր։ Նրանց ևս տրամադրում եմ բոլոր տվյալները և այսպես ասած մատնացույց եմ անում ազատության մեջ հավեսով ֆռֆռացող և իրեն իմ տեղը դրած հանցագործի վրա։

Հաջորդ օրը զանգահարում եմ Կենտրոնի քննիչին և պարզվում է, որ նա դեռ քրեական գործ չի հարուցել և պատրաստվում է հարուցել և «ինձ օգնել»։ Մալաթիայի բաժնից տեղեկանում եմ, որ կապնվել են այդ մարդու հետ և երեկոյան նա իր փաստաբանի հետ գնալու է բաժին /հիշեցնեմ որ բոլոր նկարները և ապացույցները հավաքագրել եմ ինքս և փոխանցել եմ բաժին/։ Այսօր՝ նոյեմբերի 22-ին առավոտվանից փորձում եմ կապնվել քննիչների հետ։ Հեռախոսները չեն վերցնում։ Հիշեցնեմ որ կորստի պահից անցել է արդեն 8 օր, ապօրենի գործարքներ կատարողի մասին բոլոր տվյալները հայտնի են արդեն 7 օր, հիմնավոր բոլոր ապացույցները ոստիկանություն են ներկայացվել արդեն 5 օր, բացահայտ հանցագործության մասին /Մոլի գործարք/ հաղորդում տալուց անցել է արդեն 3 օր։ Չգիտեմ օպերատիվ բառի սահմանումը, բայց կարծում եմ որ 1-02 հաղորդուման մեջ օպերատիվ բառը շատ սխալ է օգտագործվում։ Մնացածը դատեք ինքներդ։

Հ․ Գ․ Ասեմ, որ վարկեր տրամադրած բանկերը գտնվում են ՀՀ առաջատար բանկերի ցուցակում, այդ մասին տվյալները կլինեն իմ հաջորդ փոստերում։

Հեռ։ 098748877»,- գրել է Միքայելյանը:

դիտվել է 445 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am