Սերժ Սարգսյանը երեք քայլով Նիկոլ Փաշինյանի ցույցերը դարձրեց շարժում.Նարեկ Մալյան (video)

Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն ու ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիայի հանրապետություն պաշտոնական այցին, այնտեղ հնչեցրած հայտարարություններին:

ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ցավով նշում է, որ Նիկոլ Փաշինյանից ամեն օր նոր անակնկալներ կարելի է սպասել՝ հայտարարությունների տեսքով, որն ընդհանրապես զվարճալի չէ, քանի որ մենք գործ ունենք երկրի առաջին դեմքի հետ. «Ես հույս ունեի, որ Հայաստանի սահմաններից դուրս Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններում այլ բառապաշար կօգտագործի»:

Գալստյանի դիտարկմամբ՝ Իտալիայում Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները՝ Վատիկանի «պադվալներում» թաքնված կոռուպցիոներների մասին, միջազգային սկանդալի տարրեր են պարունակում:

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները որակում է «դաժան»:

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հնարավորություն ունի նման հայտարարություններ անելու, քանի որ ՀՅԴ-ն ևս իր մեղավորությունն ունի, որ հիմա Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի վարչապետը, և ՀՅԴ-ն է նաև օժանդակել, որպեսզի նա գա այդ պաշտոնին, ինչին չհամաձայնվեց ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանն՝ ասելով, որ այս հարցում մեղավորությունը միայն ՀՅԴ-ինը չէ, քանի որ կար մարդկանց մի մեծ զանգված, ովքեր հույս ունեին առավել արդար երկիր ունենալու:

Խոսելով Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածած հայտարարության մասին, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանն իրար հետ շփում չեն ունեցել, Նարեկ Մալյանն ասել է, որ անձամբ է այդ հարցը տվել Սերժ Սարգսյանին և ստացել կատեգորիկ պատասխան, որի համաձայն՝ նա կապ չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. «Փաստը մնում է փաստ, որ Սերժ Սարգսյանը երեք քայլ արեց՝ բանակցություն, ձերբակալություն և հրաժարական, որոնցից հետո Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցույցերը դարձան շարժում»:

դիտվել է 3602 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am