Վանեցյանը հասցրեց կուլմինացիայի. խոսելու հերթը Նիկոլ Փաշինյանինն է

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի` Արմնյուզ հեռուստաընկերության Պրեսինգ հաղորդաշարի հարցազրույցն ավեի շատ հարցեր առաջացրեց, քան ապահովեց պատասխաններ:

Վանեցյանը հայտարարեց, որ ինքը դեռ շատ բաների մասին չի ուզում խոսել, բայց առաջիկայում անպայման անդրադառնալու է մեր երկրում ստեղծված իրավիճակին և առկա մարտահրավերներին: «Չեմ պատասխանի», «կարծում եմ այո» արտահայտությունները, որոնք որպես բլից հարցերի պատասխաններ տալիս էր Վանեցյանը, ցույց տվեցին երկու բան` Վանեցյանը պատրաստվում է մտնել քաղաքական գործընթացների մեջ, երկրորդ` այս պահին ներքաղաքական, առայժմ ոչ հրապարակային գործընթացներ են ընթանում, որոնց արդյունքները գուցե պայմանավորելու են նոր ընդդիմադիր բևեռի ուրվագիծը, որի մեջ կլինի նաև ԱԱԾ նախկին պետը: Նա առայժմ սպասում է ինչ-որ ազդակների կամ պայմանավորվածությունների: Համենայն դեպս, այն, ինչ ասաց Արթուր Վանեցյանը, արդեն կուլմինացիա էր, որից այն կողմ այլևս չի կարելի երկար լռել:

Եթե հարջորդ զրույցի ժամանակ, որը, ինչպես ինքը` պարոն Վանեցյանը, խոստացավ, լինելու է առաջիկայում, նա ավելի պարզ ու հստակ չներկայացնի խնդիրները, չբացի փակագծերը և չպարզաբանի, թե ինչ նկատի ուներ` «Արցախի բանակցային փուլը վտանգվա՞ծ է» հարցադրմանը «չեմ պատասխանի» բառակապակցությամբ արձագանքելով, Վանեցյանն ինքը կդառնա անլուրջ: Ընդ որում, չի կարելի ասել, թե Արթուր Վանեցյանը ընդհանրապես չխոսեց: Նա չտվեց անուններ, չշարադրեց փաստեր և հանգամանքներ: Բայց երբ ԱԱԾ նախկին պետը երկրի անվտանգությանն ուղղակիորեն առնչվող մի շարք հարցերի մասին խոսում է` ասելով` չեմ պատասխանի, իսկ մի շարք հարցերի էլ անդրադառնում է` ասելով` կարծում եմ` այո', ապա նա շատ թափանցիկ ուղերձ է հղում, որ ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է:

Գործընթացն այժմ հասել է մի կետի, երբ պետք է խոսի կա'մ Նիկոլ Փաշինյանը, կա'մ Արթուր Վանեցյանը, կա'մ էլ գուցե երկուսը միասին, բայց նույն հարցերի մասին:
Փաշինյանը պարտավոր է, Արթուր Վանեցյանի հրապարակային ասածը հիմք ընդունելով, հանձնարարել հատուկ ծառայություններին, բացահայտել այն քաղաքական ուժերին, որոնք գործում են արտաքին ֆինանսավորմամբ: Մեր հասարակությունն իրավունք ունի իամանալ այդ քաղաքական ուժերի և առանձին գործիչների անունները: Աթուր Վանեցյանը կարծես թե ակնարկեց, որ նրանք գործում են հեղափոխական ուժերի տիրույթում: Այնպես որ` խոսելու հերթը նաև Փաշինյանինն է:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 5554 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am