Պերմյակովն ասել է, որ խղճում է Ավետիսյանների հարազատներին

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին ամբաստանյալին հարցեր են ուղղել դատավորը, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները և Պերմյակովի դատապաշտպանը: «Արմենպրես»-ի թղթակիցը դատարանի դահլիճից ներկայացնում է տուժողների իրավահաջորդների փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երեմ Սարգսյանի հարցերն ու դրանց Պերմյակովի տված պատասխանները: -Հոգեբանական ինչպիսի՞ վիճակում ես: -Նորմալ: -«Օդնոկլասսնիկ»-ի սոցցանցի էջը քոնն է: -Այո: -Գրառումները նույնպե՞ս: -Հնարավոր է նաև ուրիշն է արել: -Ինչ-որ մեկին ապացուցելու բան ունե՞ս: -Ոչ մեկին ոչ մի բան չունեմ ապացուցելու: -Սպանվածների հարզատներին ասելիք ունե՞ս: -Ասելու ոչ մի բան չունեմ: -Մարդկանց խղճո՞ւմ ես: -Այո: -Ո՞ւմ ես հիմա խղճում: -Ավետիսյանների հարազատներին: -Գիտակցո՞ւմ ես, որ դուք եք նրանց այդ վիճակում դրել: -Այո: -Եթե հիմա քեզ այստեղից ազատ արձակեին, ի՞նչ կանեիր: -Ես կասեի… բայց չեմ ասի: -Եթե որևէ մեկը քեզ ասեր, որ ինչ-որ մեկը յոթ անձի է սպանել, ինչ կասեիր: -Ես կասեի, որ խելագար է: Բայց պարկերացրեք ես այդպիսին չեմ: -Զղջո՞ւմ ես: -Այո ու դա չեմ ասում զուտ ասելու համար: -Սատանիստական խմբավորման պատկանո՞ւմ ես: -Ոչ: -Ինչո՞ւ ես քմծիծաղ տալիս: -Հարցն է ծիծաղելի: -Դու գրառում ունես սատանայի նամակի հետ կապված: -Գրառումն իմը չէ: Հարցեր ուղղեցին նաև դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանը և դատավոր Հարություն Մովսիսյանը, դատական նիստում եզրափակվեց հարցեր ուղղելու փուլը:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am