Մարգարիտ Եսայանը չի հերքում. ՀՀԿ-ն ունեցել է բազմաթիվ «հաճախորդներ» (video)

Ինձ համար հավաստի չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև օրս իրար հետ կապ չունեն: Այն քաղաքականությունը, որը վարում է Փաշինյանն Արցախի հարցում, «Տեր-Պետրոսյանական» գծի շարունակությունն է: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից տարածած այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն հանդիպել իրար և իրար հետ ընդհանրապես կապ չունեն, ի՞նչ է փորձում հստակեցնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Մարգարիտ Եսայանն ասել է, որ այդ հայտարարությունը տարածելն իրենց կուսակցության քաղաքական որոշումն է, որպեսզի բոլոր հնարավոր կասկածները փարատվեն:
Հարցին՝ ինչո՞ւ են այսօր շատերը փորձում իրենց անունը հեռու պահել հանրապետականներից, այդ ի՞նչ է արել ՀՀԿ-ն, Մարգարիտ Եսայանն ասել է, որ կուսակցությունն այսօր չէ, որ հայտնվել է այսպիսի վատ վիճակում, այլ մոտ երկու տարի առաջ, երբ հասարակության մի զանգված դեմ դուրս եկավ ՀՀԿ-ին: Եսայանի խոսքով՝ այնպես չէ, որ միայն ՀՀԿ-ն է վատ վիճակում, այլ բոլոր քաղաքական ուժերը. «Հարց է առաջանում՝ վատ վիճակում հայտնված քաղաքական ուժերը պատրա՞ստ են համախմբվել ու փորձել դուրս բերել երկիրն այս վիճակից»:
Դիտարկմանը՝ դեռ որքա՞ն է ՀՀԿ-ն պատրաստվում «օգտակար» լինել իշխանությանը, քանի որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ վախեցնում է հանրապետականներով, ասելով, որ, եթե մենք գնանք, կգան նախկինները, Եսայանն ասել է, որ քանի որ Փաշինյանն անելիք չունի, բնականաբար, անընդհատ հիշում է նախկիններին:
Մարգարիտ Եսայանը կարծում է, որ հասարակությունը հոգեբանական անհասկանալի վիճակում է և, եթե այդ վիճակից դուրս չգա, չսթափվի, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կստորագրի կործանարար մի փաստաթուղթ, որը բոլորին ծանր վիճակում կթողնի: Հարցին՝ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, Եսայանը նշել է, որ խոսքն Արցախի համար կործանարար փաստաթղթի մասին է:
Խոսելով Արցախի հարցում այս իշխանության վարած քաղաքականության մասին՝ Մարգարիտ Եսայանն ասել է, որ տեսնում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում վարում ոչ հայանպաստ քաղաքականություն: Վերջինիս խոսքով՝ Արցախն ու արցախցին իրենց տեսակով բարդ են և Հայաստանն ու Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն Արցախի վերաբերյալ մերկապարանոց հայտարարություններ անել:

 

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am