Լևոն Տեր–Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի դաժան սիրո պատմությունը

Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի հարաբերությունները բարդ են ստացվում։ Այդ հարաբերությունները նման են բաժանված ամուսիններին, որոնց կապում է ընդհանուր երեխան։

Սեր, բայց ոչ առաջին հայացքից

1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ սեփական գրպանում աղքատությունը նոր–նոր հաղթահարող Նիկոլ Փաշինյանը որպես լրագրող քննադատում էր 1–ին նախագահին ու դատապարտում ընտրակեղծիքները։

1998–ի իշխանափոխությունից հետո, սակայն, Նիկոլը դարձավ Տեր–Պետրոսյանի մոլի քարոզիչ։ Մինչև այդ Վանո Սիրադեղյանը նրան «սեփականաշնորհել» ու ՀՀ առաջին օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի փողերով ահագին «հաղթահարեցրել» էր Նիկոլի գրպանի պարունակությունը։

Տասը տարի շարունակ Նիկոլը թույն ու թարախ արտադրեց և նախապատրաստեց Լևոն Տեր–Պետրոսյանի վերադարձը։ 2008–ի «Մարտի 1»–ին այդ վերադարձի, թույնի ու թարախի մթնոլորտը վերածվեց 10 զոհի ու բազմաթիվ վիրավորների։ Լևոնը տանից էր հետևում գործընթացին, իսկ Նիկոլը տեղում կազմակերպում էր բախումները։ Իշխանության բռնազավթումը չստացվեց։

10 մարդու գլուխ «ուտելուց» հետո Նիկոլը ծլկեց, ու միայն գործարքի արդյունքում դուրս եկավ «պադվալից» ու հայտնվեց նախորդ իշխանությունների հաճախորդաց «պադվալում»՝ այդ առումով ավելի հաջողակ գտնվելով, քան Լևոն Տեր–Պետրոսյանը (սա պատրաստ էր լինել հլու–հնազանդ «էջմիածնական միաբան», բայց հայտնվեց փակված զուգարանների առաջ)։

2012–ին Նիկոլը Տեր–Պետրոսյանի ՀԱԿ–ի ցուցակով դարձավ պատգամավոր ու անմիջապես թռավ նրա վրայից, քանզի ավելի գայթակղիչ առաջարկներ էր ստացել։ Թռավ ու ստեղծեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ոչ առանց հարակից ֆինանսական աջակցության, իհարկե։

Նիկոլի ու Լևոնի բաժանումը շատ աղմկոտ ստացվեց։ Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն, է՛լ հեր ու մեր, է՛լ քոռ, է՛լ դիշովկա, է՛լ ծախու հայվան, է՛լ հող տվող դավաճան։ Իրար ինչ ասես որ չասացին։ Մեկը մյուսին ծախված ու հաճախորդ էր համարում։ Ընդ որում՝ երկուսն էլ ճիշտ էին։

2017–ին Նիկոլին վերջնականապես հաճախորդացրեցին ու մտցրեցին «Ելք»։ Շուստրի լոռեցի Էդմոն Մարուքյանի տակ։ Նիկոլը գոհ ու երջանիկ էր։

Հետո որոշեց քայլել, բայց ոչ թե իշխանափոխություն իրականացնելու, այլ սեփական հաճախորդական գինը բարձրացնելու համար։ Բայց քաջնազարային տարբերակով ստացվեց լրիվ ուրիշ բան։ Նիկոլը դարձավ «բիրդան աղա»։

2018–ի «թավշյա» գործընթացների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր կողմնակիցները պաշտպանում էին Սերժ Սարգսյանին ու խփում Նիկոլ Փաշինյանին։ Նրանք դեմ էին հեղափոխությանը, բայց հենց Նիկոլը դարձավ «ժողովրդի» վարչապետ, լևոնականները՝ էն գունափոխված Արման Բաբաջանյանի պես, դարձան «թունդ հեղափոխական»։ Ուրիշ տարբերակ չունեին։

Նիկոլը հիմա օգտագործում է լևոնական կադրերին և գաղափարական առումով գտնվում 1–ին նախագահի տիրույթում։ Այդ առումով մենք հիմա լևոնանիկոլական իշխանություն ունենք, այսինքն՝ ապրում ենք ոչ թե նոր, այլ հնագույն Հայաստանում։

Ուշագրավն այն է, որ այժմ իշխանությունը լևոնանիկոլական է, բայց Նիկոլի հարաբերություններն անձամբ Լևոնի հետ լավ չեն։ Նիկոլը չի մոռացել, թե ինչպես էին իրեն հաճախորդ դիշովկա համարում լևոնականները և պնդում, որ նրա հետ գաղութում, մեղմ ասած, լավ չեն վարվել, այսինքն՝ «փչացրել» են։

«Ամուսնություն» հաշվարկով ու փոխադարձ զզվանքի պայմաններում

Նիկոլն այժմ նվաստացնելով օգտագործում է և օգտագործելով նվաստացնում է Լևոն Տեր–Պետրոսյանին ու նրա թիմակիցներին։ Վերջիններս այլ տարբերակ չունեն, քան համակերպվել այդ վիճակի հետ ու շարունակել ծառայել «ժողովրդի» վարչապետին։ Պատճառը հասկանալի է։ Տեր–Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո իշխանության եկած ուժերը լինելու են քաղաքական դաշտի այլ հատվածից, ու 1998–ին թույլ տված սխալը, այն է՝ 90–ականներին իրականացրած հսկայական թալանին, ընտրակեղծիքներին ու հանցագործություններին իրավաքաղաքական գնահատական չտալը, չի կրկնվելու։ Ընտրակեղծիքների հիմնադիրները և տոտալ թալան կազմակերպողները պատասխան են տալու մինչև վերջ, և Հայաստանից արմատախիլ է արվելու այն քիրվայական մոլախոտը, որը խանգարում է մեր երկրի զարգացմանը և սպառնալիք հանդիսանում Հայաստանի և Արցախի անվտանգությանը։

Լևոնենք հասկանում են կամ զգում են, որ պատիժն անխուսափելի է լինելու։ Ըստ այդմ՝ Նիկոլին պաշտպանելով՝ նրանք իրենց հետույքն ու թալանն են փորձում փրկել՝ այս իշխանության խորտակվող նավակից կառչած մնալով։

Նիկոլը լավ է հասկանում այդ ամենը ու դրա համար էլ ժամանակ առ ժամանակ որոշ ճշմարտություններ է ասում Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության տարիների մասին, որպեսզի սեփական վարկանիշը բարձրացնի։ Նա վստահ է, որ լևոնենք լակեյի նման ծառայելու են իրեն ու կատարելու են ամենակեղտոտ հանձնարարությունները, քանզի ուրիշ տարբերակ չունեն։

Լևոնենք Նիկոլի նման նվաստացումներից հետո մեկ–երկու օր նեղանում են, գոռգոռում են ու նույնիսկ փորձում քացի տալ, բայց հենց մի քիչ սառում են, հասկանում են, որ դա է իրենց ճակատագիրը և շարունակում են ատամները կրճտացնելով քծնել Նիկոլին։ Կողմերը միմյանց հետ շփվում են փոխադարձ ատելության ու սրիկայության պայմաններում։ Նիկոլը ձեռքի հետ նաև մուռ է հանում ու ինքնահաստատվում Լևոնի հաշվին։ Լևոնն էլ իր հերթին զզվում է Նիկոլից, բայց իր ձեռքի թաշկինակներին ու մանկլավիկներին ուղարկում է եթերներ՝ Նիկոլի հակառակորդների դեմ կռիվ տալու և հիմնադիր թալանը պաշտպանելու համար։

Ահա այսպիսի դաժան սիրո պատմություն։

Հայկ Ուսունց

դիտվել է 3220 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am