«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ նախօրեին վարչապետ Փաշինյանի հանդիպման սկանդալային ընթացքի, Բաքվի հատուկ ծառայությունից վիդեոբլոգեր ներկայացածի` եկեղեցի մուտք գործելու եւ ՀՀ վարչապետին հարցեր ուղղելու հնարավորության մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի «Կրակեմ Հրաչի» հետ:
«Ժողովուրդ» թերթի դիտարկմանը` «Մտահոգիչ չէ՞, որ ադրբեջանցին կարողացել է մուտք գործել, կարող էր ահաբեկիչ լինել, այստեղ չկա՞ ԱԱԾ եւ ՊՊԾ աշխատակիցների թերացումը», Հ. Հարությունյանը պատասխանել է` եթե փակ հանդիպում է եղել, եւ ադրբեջանցին ներս է մտել, ապա բացթողում է, իսկ եթե հանդիպումը բաց է եղել, ոչինչ:
«Այնտեղ իրեն նորմալ տղերք են պահողները, իրենց գործի լավ մասնագետներն են, դա մեկ, երկրորդն էլ, որ Դուք վիդեոն ուշադիր նայեք, կտեսնեք, թե իր թիկունքում անմիջապես ով է կանգնած: Մեր աշխատողն է կանգնած, որը ամեն վայրկյան կարող էր վզից բռնել ու դուրս շպրտել, եթե վարչապետի կոչը չլիներ, որ, հանգստացեք, բան, հանգիստ կարող էին բռնել դուրս շպրտեին»,- ասել է ՊՊԾ նախկին պետը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը