Մի հայտարարագիր էլ դու գրի

 

Գույքի և դրամական միջոցների հայատարարագրամն պահանջը ներկայումս տարածվում է շուրջ 3000 պաշտոնատար անձի վրա: Առաջիկայում սակայն այդ ցանկը կընդարձակվի և հայտարարագրման պարտականություն կնախատեսվի նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմի քարտուղարների համար: Մինչ այս պահը տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնատար անձանց որոշակի շրջանակ ազատված էր հայտարարագրման պարտականությունից: Մասնավորապես խոսքը համայնքի ավագանու անդամների և աշխատակազմերի քարտուղարների մասին է: Ընտրական օրենսգիրքը իր հերթին սահմանում է ընտրություններին մասնակցող թեկնածուների և կուսակցությունների համար գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պահանջ: Ընդ որում, նշված հայտարարագրերը ներկայացվում են ոչ թե լիազոր մարմին, այլ Ընտրական օրենսգրքով սահմանված պետական մարմնին: Սա հնարավորություն չի տալիս պաշտոնատար անձանց վերաբերյալ՝ մինչև նրանց ընտրվելու և ընտրվելուց հետո առկա ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ ունենալ միասնական տեղեկատվական բազա: Միաժամանակ, վերոնշված պետական մարմինը չունի ստացված հայտարարագրերը վերլուծելու լծակներ, և հայտարարագրի ներկայացումը կրում է զուտ ձևական բնույթ:


Համապատասխան նախագիծն արդեն դրված է հանրային քննարկման: Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար: Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը և նվազեցնել թանկարժեք գույքի դրամական շեմը: Ներկայում թանկարժեք գույքի դրամական չափը սահմանվում է 8 մլն. ՀՀ դրամ, որը շատ բարձր շեմ է, ուստի առաջարկվում է այն իջեցնել` դարձնելով 5 մլն դրամ։
 Առաջարկվում է տեղեկատվություն է ներկայացվում նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: Որպես նորույթ` առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ և սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները, և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:


Ինչ է հայտարարագիրը


Հայտարարագիրը ներառում է ՀՀ տարածքում կամ այլ երկրում առկա և հայտարատուին սեփականության իրավունքով պատկանող`
1) անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, ստորգետնյա և վերգետնյա շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը.
2) տրանսպորտի միջոցը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային, երկաթուղային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.
3) արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի) և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը).
4) հանձնված, վերադարձված փոխառությունը.
5) բանկային ավանդը, բանկային դեպոզիտներում առկա գույքը.
6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված` հինգ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ՝ թանկարժեք գույք).
7) դրամական միջոցները.
8) բանկային հաշիվները, դրանցում առկա միջոցները:

Ծախսերի հայտարարագիր


1) Հանգստի կամ զվարճանքի համար կատարված՝ 300 000 դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող ծախսերը.
2) շարժական և անշարժ գույքի վարձակալության հետ կապված ծախսերը.
3) 300 000 դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող վարկը4) անշարժ և շարժական գույքի համար վճարվող գույքահարկը.
5) պարտադիր և կամավոր կարգով վճարվող ապահովագրավճարները.
5) ուսման կամ այլ դասընթացների համար կատարվող վճարումները.
6) անշարժ և շարժական գույքի պահպանման, վերանորոգման առնչությամբ կատարված՝ 300 000 դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող ծախսերը.
7) ցանկացած գույքի, աշխատանքի կամ ծառայության հետ կապված ծախսերը, որոնք գերազանցում են մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3614 անգամ
Լրահոս
Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am