Հունվարի 1-ից անօթևանների համար սոցիալական կացարաններ, իսկ անապահով ընտանիքներին` բնակարաններ. նոր կարևոր փոփոխություն

Համաձայն մեր երկրում գործող և միջազգային չափանիշներից բխող իրավական նորմերի` աղքատությունը գնահատվում է հինգ չափումներով` զրկվածություն հիմնական պահանջմունքների ապահովման, կրթության, առողջապահության, աշխատանքի շուկայի և բնակարանային ապահովվածության տեսանկյունից:

Ըստ վիճակագրական կոմիտեի վերլուծության տվյալների` 2010-2017թթ. ժամանակահատվածում անհատների տեսակարար կշիռը, ովքեր ապրել են բոլոր հինգ չափումների մասով, որևէ զրկանքներ չկրող տնային տնտեսություններում, 20.0 տոկոսից աճելով կազմել է 32.6%:»[1], ինչը նշանակում է, որ բնակչության 67.4 %-ն առնվազն մեկ չափումով զրկանք է կրում: Խնդրահարույց է սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման, կացարանի իրավունք ունեցող անձանց (ընտանիքներին) կացարանի տրամադրման կամ բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները: Գործող «Սոցիալական աջակցության մասին» օրենքը որոշակի սահմանափակումներ է սահմանել, որի պատճառով բնակարանային խնդրի լուծման օպտիմալ տարբերակներ հնարավոր չէ կիրառել: Օրինակ` «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքները փաստացի որևէ պետական բնակարանային ծրագրում ընդգրկվելու հնարավորություն չունեն, այն դեպքում, երբ որ բնակարանային խնդիրը զրկանքների ցանկում առաջատարն է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխություն, համաձայն որի` առաջարկվում է սահմանել նոր հասկացություններ` մասնավորապես «Սոցիալապես անապահով ընտանիք» հասկացությունը: Այն բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքների համար տարբերակումներ է սահմանում. բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ (սեփականության իրավունքով բնակտարածություն ունեցող, սակայն մեկ շնչին ընկնող տարածքը չի բավարարում սահմանված նորմատիվին), անօթևան ընտանիք, որը չունի սեփականության իրավունքով բնակտարածություն և սոցիալապես անապոհով է, ինչես նաև «անուրեք», այսինքն` որոշակի բնակության վայր չունեցող անձը: Նախագծով առաջարկվում է բնակարանային ապահովման տարբեր մեխանիզմներ` ըստ տարբեր խմբերի:

Նախագծով առաջարկվում է նաև, որ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ ևս: Ներմուծվում է
սոցիալական ծառայությունների հավաստագրով տրամադրման նորմը, որը այդ սոցիալական ծառայության կարիքն ունեցող անձին (ընտանիքին) ընտրելու հնարավորություն է տալիս: Օրենքով սահմանվում է նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ` փոքր տներ, որոնց առկայությունը նպաստելու է խնամքի հաստատությունների գործառնության ծախսարդյունավետության մեծացմանը: Նախագծով սահմանվում է նաև հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման հնարավորություն:
Սահմանվում է, որ կացարանով ապահովվում են կամ բնակարանային պայմանները բարելավվում են սոցիալապես անապահով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող կամ անօթևան ընտանիքները, ինչպես նաև անուրեքները: Նման ընտանիքներին տրամադրվում է հիպոտեքային վարկի արտոնյալ պայմաններ: Այն է` հիփոտեքային վարկի կանխավճարի ամբողջական կամ մասնակի հատուցում, վարկի ամբողջական կամ մասնակի սպասարկում: Կարող է տրվել նաև բնակարանի գնման վկայագիր: Սոցիալապես անապահով անօթևան ընտանիքներին տրամադրվում է նաև
բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցում, ինչպես նաև սոցիալական տուն` կացարան:
Անուրեքներին տրամադրվում է ժամանակավոր օթևան, մինչև 90 օր տևողությամբ և գիշերակաց` անսահմանափակ օրերի թվով: Նախագծի համաձայն` կացարան է տրամադրվում նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց` որպես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ  օրենքով նախատեսված ապաստարան՝ մինչև 12 ամիս ժամկետով: Ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքում կարող է տրամադրվել նաև տնտեսական հմտությունների ուժեղացման սոցիալական ծառայություն, բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում: Մինչև տարեվերջ ընդունվելու դեպքում` օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2991 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am