Ամոթ է.նայեք Քոչարյանի հարցազրույցները ու համեմատեք էս իշխանության թոթովանքների հետ. Աղվան Վարդանյան (video)

Երբ իշխանությունները ծառահատումները կանխարգելելու նպատակով Իջևանի բնակիչների նկատմամբ բռնություն կիրառեցին, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այնտեղ ձևավորվեց ատելություն, որը մինչև օրս այդպես է, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ընթացքում ասել է քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը: Վարդանյանի խոսքով՝ այս իշխանություններն իրականությունից կտրված են և չեն հասկանում՝ իրենց նկատմամբ հասարակական ինչ վերաբերմունք կա:

Խոսելով կառավարության որոշմամբ գիշերօթիկ դպրոցները փակելու մասին՝ Աղվան Վարդանյանը նշել է, որ այս դպրոցների փակման հետևանքները մենք շուտով կտեսնենք և առանց ուսումնասիրության նման քայլերի գնալը թողնելու է բացասական հետևանքներ: Նա ընդգծել է, որ երբ ասում են՝ այս կառավարությունը ձախողել է, նշանակում է՝ ձախողել է բոլոր ոլորտներում:

Հարցին՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաների ոչ մասնագիտական բաժիններում ոչ պարտադիր ուսուցման շուրջ աղմուկ բարձրացնողներին Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում է՝ էդ ումի՞ց եք պաշտպանում մեր լեզուն, ինձանի՞ց, Աղվան Վարդանյանն ասաց. «Այո, «Հայոց լեզուն», «Հայոց պատմությունը» պետք է պաշտպանել Նիկոլ Փաշինյանից: Խոսքով մի բան են ասում, բայց իրենց քայլերն ապազգային են»:

Անդրադառնալով «Վերնատուն» կառույցի ստեղծմանն ու գործունեությանը՝ Աղվան Վարդանյանն ուշադրությունը հրավիրեց այն մարդկանց վրա, ովքեր «կախվում են» այդ կառույցի անունից: Նրա խոսքով՝ այդ մարդկանց, եթե հարցնես Թումանյանի «Վերնատան» անդամներից քանիսի անունը կհիշեն, չեն կարող պատասխանել: Աղվան Վարդանյանը չի հասկանում՝ ինչու են իշխանությունն ու իր «ֆեյքերը» վայնասուն կապել այդ հավաքից հետո։

«Հավաք-քննարկմանը կար օրակարգային երեք կարևորագույն հարց: Նայե՛ք մեր բարձրացրած հարցերին և այս իշխանության օրակարգ բերած հարցերին: Չնայած պարզ է՝ ինչու էին այդպես աղմկում, որովհետև վախենում է իշխանությունը»,– ասաց նա:

Աղվան Վարդանյանը համոզված է՝ ընթանում է արժեհամակարգի ու մարդկային տեսակի կռիվ և այդ կռվում հաղթելու է հայկականությունը:

Եզրափակելով խոսքը և հետհայացք գցելով մոտ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ Աղվան Վարդանյանը նշել է, որ այս ամենի իրական պատկերը շատ պարզ է: Վերջինիս կարծիքով՝ այսօր իշխանությունը փորձում է կռվացնել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որն իրականում անհույս զբաղմունք է:

դիտվել է 2248 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am