Էրդողանը հավատարիմ է մնում Պուտինին. Թուրք-ամերիկյան բանակցությունները գրեթե տապալված են

Թուրք-ամերիկյան լարվածությունը շարունակվում է պահպանվել: Թրամփի ջանքերը՝ Էրդողանին հետ պահել Ռուսաստանի հետ գործարքից, կարծես, չի ստացվում:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն երեկ հայտարարել է, թե ռուսական S-400 (C-400) համակարգերից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող։ Սա ստորագրված և վերջնական որոշում է։ «Միացյալ Նահանգներից կամ այլ երկրներից հնչող մաքսիմալիստական առաջարկները խախտում են մեր ինքնիշխանությունը և բացարձակ անընդունելի են», նշել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, թե ռուսական համակարգերի հետ առաջացած խնդիրը կարելի է կարգավորել։ Քալընի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանի մամուլի խոսնակը շեշտել է նաև, թե ռուսական համակարգերի տեղակայումը

ՆԱՏՕ անդամ Թուրքիայի տարածքում չի կրում կենսական վտանգ ամերիկյան F-35 կործանիչների համար. - «Առաջացած խնդիրը կարելի է կարգավորել տեխնիկապես և քաղաքական որոշմամբ, անհրաժեշտ է միայն ընդհանուր կամք», - ասել է թուրք պաշտոնյան։

Պաշտոնական Անկարայի ներկայացուցիչը հայտարարել է, թե Թուրքիան դիվերսիֆիկացնում է մատակարարման աղբյուրները թե՛ պաշտպանական, թե՛ էներգետիկ ոլորտում։ Սրա հետ մեկտեղ Էրդողանի մամուլի խոսնակը ասել է, որ Թուրքիան չի պատրաստվում ձեռք բերել ռուսական S-400-ի նոր խմբաքանակ։

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամ առաջացրած S-400-ի մատակարարումը սկսվել է ամռան կեսերից: Էրդողանի խոսքով, Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը լիարժեք կգործարկվեն հաջորդ տարվա ապրիլին: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և, փոխարենը, ձեռք բերել Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի համաձայն:

Անկարան, սակայն, ռուսական այս համակարգերից չի հրաժարվում։ S-400 զենիթահրթիռային համակարգերի մասին 2.5 միլիարդ դոլարի արժողության համաձայնագիրը Մոսկվան ու Անկարան ստորագրել էին 2017-ին։ Սա առաջին նման մեծ գործարքն էր ռուսական ռազմարդյունաբերության համար ՆԱՏՕ անդամ պետության հետ։

Ընդ որում, այս գործարքի համար Ռուսաստանը Թուրքիային վարկ է տրամադրել, բացի այդ խոստացել փոխանցել Անկարային ոչ միայն հրթիռները, այլև դրանց ստեղծման տեխնոլոգիաները։ Ռուսական S-400 համակարգերով Թուրքիան կստեղծի երկար հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում: Անկարան պնդում է, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:

Այսպիսով, թուրք-ամերիկյան վերջին բանակցությունները՝ Էրդողանի Վաշինգտոն մեկնելու ֆոնին, կարելի է առայժմ անպտուղ համարել:

Իսկ Թուրքիան կրկին սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե քրդական ստորաբաժանումները դուրս չգան թուրք-սիրիական սահմանից: Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Պաշտոնական Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Միացյալ Նահանգները և Ռուսաստանը չեն ձեռնարկել անհրաժեշտ քայլերը», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ եթե քրդերը դուրս չգան բուֆերային գոտուց, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողությունները: Չավուշօղլուն շեշտել է, թե Անկարան, անպայման, պետք է ազատվի ահաբեկչության սպառնալիքից:

Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսելու մասին: Անկարան պնդում է, թե այդ գործողությունների նպատակն էր ստեղծել բուֆերային գոտի, որը պետք է դառնա պաշտպանական գոտի Թուրքիայի սահմանի համար: Ըստ Անկարայի հայտարարված ծրագրի՝ սիրիացի փախստականները կկարողանան վերադառնալ Թուրքիայից հենց այդ գոտի:

Սիրիան Թուրքիայի այս գործողությունները որակել է ագրեսիա, միջազգային հանրությունը դատապարտել է դրանք: Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալով՝ Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, որպեսզի քրդերը կարողանան դուրս բերել իրենց կազմավորումները սահմանին գտնվող 30-կիլոմետրանոց բուֆերային գոտուց:

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը Սոչիում անցկացրեցին 6-ժամանոց բանակցություններ, որոնցից հետո ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են այդ 30-կիլոմետրանոց բուֆերային գոտու համատեղ վերահսկողության մասին, ռուսներն ու թուրքերը նույնիսկ միասին պարեկություն են իրականացնում թուրք - սիրիական սահմանին:

Չավուշօղլուն, սակայն, հայտարարել է, որ այդպես չէ, և եթե քրդերը դուրս չգան, իրենք կվերսկսեն ռազմական գործողությունները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին՝ Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվեցին Սիրիայի հյուսիսում հնգօրյա հրադադարի շուրջ: «Հիմար մի եղիր», - Դոնալդ Թրամփի վիրավորական այս արտահայտությունը՝ ուղղված Ռեջեփ Էրդողանին, չխանգարեց թուրք-ամերիկյան պայմանավորվածության հասնելուն: Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվեցին Սիրիայի հյուսիսում 120 ժամով հրադադար հաստատել, ինչը հնարավորություն կտա քրդական խմբավորումներին հինգ օրվա ընթացքում ամերիկացիների օգնությամբ դուրս գալ սահմանամերձ շրջաններից, որոնք Թուրքիան սահմանել է որպես «անվտանգության գոտի»:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին՝ փախստականների առաջ Եվրոպայի դռները բացելու մասին: Միցոտակիսը գերմանական «Handelsblatt» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Էգեյան ծովից Հունաստան մուտք գործած փախստականների թիվն ավելացել է:

«Այս ամենը նման կերպ չի կարող շարունակվել: Թուրքիան փախստականներին օգտագործում է որպես լծակ և փորձում է ինչ-որ բան շահել դրանից»,-նշել է Հունաստանի վարչապետը:

Այնուհետև Միցոտակիսը, անդրադառնալով Էրդողանի սպառնալից հայտարարությանը փախստականների առջև «դռները բացելու» մասին, նշել է, որ ինքն Էրդողանին ասել է այն մասին, որ «եթե Թուրքիան իրոք ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ կառուցել Հունաստանի հետ, ապա չի կարող փախստականներին նման կերպ օգտագործել»:

Հունաստանի վարչապետն ընդգծել է նաև, որ Թուրքիայի գործողությունները հակասում են ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված փախստականների մասին համաձայնագրին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենց երկիրն ընդունել է 3,5 միլիոն սիրիացի փախստականի, և եթե Եվրոպան իրենց գործողությունները Սիրիայում անվանի օկուպացիա, ապա նրանք կբացեն սահմանները փախստականների առաջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1147 անգամ
Լրահոս
Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am