Հակոբ Հակոբյանի նոր ֆիլմում հայ և ադրբեջանցի չոբանները խաղաղության հուշագիր են ստորագրում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, վերջերս Հայաստանում կինոարտադրությամբ զբաղված Հակոբ Հակոբյանը Hraparak.am-ին հայտնեց, որ աշխատում է երրորդ ֆիլմի վրա։

– Պարոն Հակոբյան, լսել եմ՝ էլի ֆիլմ եք նկարահանում։
>- Ընթացքի մեջ է։ Հայ եւ ադրբեջանցի ընկերների մասին է, չոբանների, մեր ժամանակներն են՝ 19 թվականը, երբ նրանք սարերում ընկերանում են, հետո իրադարձությունները հետ են գնում, վերջում չոբանները հուշագիր են ստորագրում, խաղաղություն են բերում։


– Ի՞նչ սարերում են ընկերանում։

– Մեր՝ հայ-ադրբեջանական սահմանին։

– Սահմա՞ն են անցնում, որ ընկերանում են։

– Նրանք գառնարածներ են, գառները պահելով՝ հանդիպում են իրար։

– Հուշագիր են ստորագրում, որ ի՞նչ։

– Խաղաղության։ Էնքան են իրար հետ մտերմանում։

– Ադրբեջանցի եւ հայ չոբանների դերասաններն ովքե՞ր են։

– Մեր հայ դերասանները։ Հլը չեմ կարող ասել՝ ովքեր, որովհետեւ էդ դերասաններին ընդունել ենք, պրոբներ ենք անում, մեր մասնագետներն աշխատում են, թե որ տարբերակն ընտրեն։

– Ֆիլմարտադրության հաշվապահությանը պետք է որ ծանոթ լինեք։ 28 րոպեանոց փաստագրական ֆիլմի համար շատ չէ՞։

– Չեմ կարա ասեմ՝ նայած, թե գումարներն ով ա ծախսում։ Եթե տերն է ծախսում, բնական է՝ կծախսի մեղմ, եթե ծախսի ուրիշը, ուրիշի գումարները, բնական է, որ ճոխություններ կանի։ Իմ ֆիլմերը ես եմ ամբողջությամբ ֆինանսավորում։

– Աղմկահարույց «Մել» ֆիլմը մոտ 200 միլիոն է, եթե հաշվի առնենք, որ 20 միլիոն դրամը ֆիլմի 10 տոկոսն է։

– Չէ, էդ ահավոր մեծ թվեր եք ասում։ Նման բյուջեներ գոյություն չունեն։ Բայց ամեն ինչ կախված է՝ ինչ տեսարաններ են, որտեղ ա, ինչի ծախսեր։

– Ձեր նկարահանած ֆիլմերի վրա ներդրված գումարները կարողացա՞ք հետ բերել։

– Ոչ, որեւիցե գումար դեռ հետ չենք ստացել։ Պարզապես մենք արտադրել ենք։

– Իսկ «Մել» ֆիլմը… կնկարեի՞ք այդպիսի ֆիլմ։

-Չէ, չէ, ես նկարում եմ միայն էն ֆիլմերը, որոնց սցենարի հեղինակը ես եմ։ Ուրիշի ֆիլմ՝ ուրիշի սցենարով չէի էլ նկարի։

– Բայց Ձեզ՝ իբրեւ սցենարիստի, կներշնչե՞ր սեռափոխված մարդու ողբերգությունը։

– Իհարկե՝ ոչ։ Ես ավելի շատ հետաքրքրված եմ իրականությամբ, որ էսօր գոյություն ունի, ես կողմնակից եմ խաղաղության։ Եվ կողմնակից եմ, որ քաղաքականությունը քաղաքակիրթ ձեւով որոշի քաղաքականությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը․ վիրավnր կա Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը Արարատից 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» Իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան Արցախը հանձնել է թուրքին, զոհել է մի ողջ սերունդ ու ասում է՝ եկեք հանրաքվե անենք․ Սաղաթելյան Նիկոլի բացահայտումները Փաշինյանի առաջարկը Ադրբեջանին ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Նիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա Վարդանյան Ինչու Նիկոլը չի կատարում խոստումները Հովիկ Աղազարյանը կայացրել է որոշում #ՀԻՄԱ․ Սա խուժանների իշխանության թալանն է․ երթ Նոր Նորքում` տրանսպորտի թանկացման դեմ (video) Ինչ է ասել Փաշինյանը Ում է ուզում Փաշինյանը մշանակել ՔԿ նախագահի պաշտոնում Փաշինյանը խոստովանեց Իսկ դուք երբեւէ, անցած մեկ տարվա ընթացքում նա՞յել եք գերիներից գեթ մեկի հարազատի աչքերին։Չեք կարող նայել. Մարգարիտ Եսայան Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին Տղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել «Կարո՞ղ է հելնենք ռադ լինենք»․ Փաշինյանը կամաց-կամաց մոտենում է իրեն (video) ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ, որ կոչի հորդորակ»․ Մելիքյան Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am