Սեյրան Օհանյանի փաստաբանը եւս դատախազի բացարկի միջնորդություն ներկայացրեց (video)
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը եւս դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդություն է ներկայացրել:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին նմանատիպ միջնորդություն են ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները:Փաստաբան Մեջլումյանի խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունների մասին գլխավոր գործում շատ ցուցմունքներ կան, որոնք վկայում են այն մասին, որ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Այդ նյութերը կարող են ապացույց լինել հօգուտ ամբաստանյալների:
