ԱՄՆ սենատոր. Խորհուրդ եմ տալիս՝ թող Ալիեւը պատերազմ չընտրի

Ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը պատասխան տա ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կոպիտ ռազմական ագրեսիայի համար: Այս մասին Իլինոյս նահանգից ԱՄՆ սենատոր Մարկ Քիրքը գրել է The Hill-ում հրապարակված հոդվածում: Հոդվածում, մասնավորապես, նշված է. «Տարիներ շարունակ Ադրբեջանը զենք էր ճոճում, իսկ հիմա հարձակվեց Ղարաբաղի վրա: Սա աննախադեպ հարձակում էր 1994 թվականից ի վեր: Այս ռազմական գործողությունները ցույց տվեցին հրադադարի միջոցառումների ամրապնդման վճռական անհրաժեշտությունը, որոնք ներկայում չեն գործում: Քանի որ հրադադարի վերահսկողության համակարգ չկա, եւ Ադրբեջանը չի բախվում իր գործողությունների հետեւանքներին, ավելի ու ավելի ռազմատենչ է դառնում: Այսպես չի կարող շարունակվել: Ես սատարում եմ կոնգրեսականներ Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգելի նախաձեռնությունը, որը խաղաղության հաստատման, հրադադարի վերահսկողության միջոցներ է առաջարկում: Նախ՝ կողմերը պետք է համաձայնեն դիպուկահարներին դուրս բերել շփման գծից: Երկրորդ՝ հարկավոր է շփման գծի ամբողջ երկայնքով հրետանայի կրակի եւ ձայնի չափման լրացուցիչ տեղորոշիչներ տեղակայել, որի մոնիթորինգը կիրականացնի ԵԱՀԿ-ն: Երրորդ՝ շփման գծի երկայնքով հարկավոր է ԵԱՀԿ-ի լրացուցիչ դիտորդներ տեղակայել, որպեսզի խախտումների մոնիթորինգն ավելի արդյունավետ լինի: Հիմա մոնիթորինգ են իրականացնում 6 դիտորդներ, որոնց թիվը ծայրահեղ փոքր է՝ հաշվի առնելով ամենօրյա խախտումները: Ռոյսի եւ Էնգելի առաջարկների փաստաթղթի տակ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամ է ստորագրել: Փաստաթուղթը սատարել են ե՛ւ ԱՄՆ պետքարտուղարությունը, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երկարատեւ խաղաղություն հաստատելու համար հարկավոր են բարի կամք եւ վստահություն երկու կողմից էլ: Սակայն Հայաստանն ու ԼՂՀ-ն հաստատեցին խաղաղության շուրջ միջոցառումներին աջակցությունը, իսկ Ադրբեջանը դա չարեց: Հրադադարի շուրջ ոչ բավարար վերահսկողությունը լավ առիթ է Ադրբեջանի ռազմատենչ տրամադրությունների համար: Անհրաժեշտ է ԱՄՆ-ի ղեկավարությունը՝ արյունոտ ուղին կանգնեցնելու համար, որով Ադրբեջանը հարձակումներ է գործում ԼՂՀ-ի վրա, ԼՂՀ-ն պատասխանում է, իսկ հետո Ադրբեջանը հայերին մեղադրում է հրադադարը խախտելու համար: Այլեւս չի կարելի հանդուրժել Բաքվի անամոթ սուտը: Ես վարչակազմին (ԱՄՆ նախագահի - խմբ.) կոչ եմ անում Ռոյսի եւ Էնգելի առաջարկները հասցնել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը: Մենք պետք է Ադրբեջանի իշխանություններին կոչ անենք պատասխան տալ Ղարաբաղի հայերի հանդեպ վերաբերմունքի համար. նույնպես, ինչպես եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության դեմ ագրեսիայի համար: 1995 թվականին սկսված ԵԱՀԿ Մինսկի գործընթացը, որը պետք է կողմերին խաղաղության եւ համապարփակ լուծման հանգեցնի, թելից է կախված: Որպեսզի դիվանագիտությունը հաղթի, հուսալի հրադադար է հարկավոր: Ալիեւի ընտրությունը պարզ է. կա՛մ լրջորեն դիվանագիտական բանակցություններ է սկսում հայերի հետ խաղաղության պայմաններում, կա՛մ շարունակում է անպտուղ ռազմատենչ քաղաքականությունը: Եթե նա ընտրի երկրորդ տարբերակը, պետք է իմանա, որ ադրբեջանական ագրեսիայի ցանկացած ակտ կուժեղացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստարկները Կոսովոյի ճանապարհով շարժվելու մասին: Որպես Կոսովոյի պատերազմի մասնակից՝ հույս ունեմ, որ Ադրբեջանը կհասկանա. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել միայն խաղաղությամբ»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am