19:00-ին կրկին հավաք՝ ուժի կիրառումից հետո. Ընդդիմադիրները զիջման չեն գնում

Լարվածությունը Թբիլիսիում շարունակվում է:

Թբիլիսիի ոստիկանությունը երեկ ջրցան մեքենաների, մահակների և այլ միջոցների կիրառմամբ ցրեց Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որոնք վրաններ և բարիկադներ էին տեղադրել Ռուսթավելի փողոցում՝ իշխող պատգամավորների մուտքը խորհրդարան արգելափակելու նպատակով։

Մինչ ուժայինների հատուկ գործողությունների մեկնարկը Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ընդդիմության 30 րոպե ժամանակ է տվել տարածքը լքելու համար։ «Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ, խորհրդարանի շենքի հարակից տարածքում հավաքված ցուցարարներին ցրելու ընթացքում ձերբակալվեցին շուրջ 20 հոգի, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներ և իրավապաշտպաններ։

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվեց անցած շաբաթավերջին՝ իշխող ուժի կողմից ընտրական բարեփոխումների հարցով օրենսդրական նախաձեռնությունը տապալելուց հետո:

Ամռանը Վրաստանում աննախադեպ ցույցերի ֆոնին իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվինիշվիլին խոստացել էր կատարել 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները բացառապես համամասնական ընտրակարգով անցկացնելու մասին ցուցարարների պահանջը: Այս տարվա հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգություններից հետո Իվանիշվիլին, հանրային անդորրը վերականգնելու նպատակով, նաև խոստացել էր, որ առաջիկա ընտրություններում կվերացվի կուսակցությունների` օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար սահմանված 3-տոկոսանոց շեմը՝ սահմանելով զրոյական ընտրական շեմ:

Նոյեմբերի 14-ին, սակայն, վրացական խորհրդարանի իշխող մեծամասնությունը մերժեց իր իսկ առաջարկած բարեփոխումները, ինչը նշանակում է, որ մեծամասնական ընտրակարգը Վրաստանում կպահպանվի մինչև 2024 թվականը: Սա դժգոհության աննախադեպ ալիք բարձրացրեց հանրության շրջանում, ընդդիմախոսները իշխանություններին մեղադրում են սուտ խոստումներ տալու մեջ:

Վրաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը հանգստյան օրերին շարունակել են բողոքի գործողությունները, վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ՝ սպառնալով արգելափակել մուտքը և ներս չթողել իշխող ուժի պատգամավորներին խորհրդարանի շենք:

Երեկ նախատեսված էր Տարածաշրջանային քաղաքականության և ինքնավարության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստը, սակայն պատգամավորներից ոչ մեկին չի հաջողվել ներկայանալ դրան, ընդդիմադիր ակտիվիստները նրանց մուտքը արգելափակել են «դավաճան», «ստրուկ» վանկարկումներով:

Բողոքի գործողությունների պատճառ դարձած՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումից դժգոհ են ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև իշխող ուժի մի խումբ անդամներ, այդ թվում՝ խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, ովքեր քվեարկությունից հետո լքել են խորհրդարանական մեծամասնությունը և օրենսդիր մարմնում զբաղեցրած պաշտոնները:

Իր հերթին, «Վրացական երազանք»-ի առաջնորդը քվեարկության տապալումից հետո շտապեց հայտարարել, թե իր նախաձեռնությունը ձախողել են բացառապես «Վրացական երազանք» խմբակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված անդամները:
Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդուհանդերձ, չեն հավատում, որ իշխող թիմի անդամները սեփական կամքով են «ներկուսակցական ապստամբություն» բարձրացրել: Ընդդիմախոսները համոզված են՝ մեծամասնական պատգամավորների միջոցով Իվանիշվիլին տապալեց ընտրությունների անցկացման՝ իր համար ոչ այնքան ձեռնտու տարբերակը, որին ստիպված էր համաձայնել ներքաղաքական ճգնաժամի պայմաններում:

Ակցիաների ֆոնին իշխող ուժը հայտարարել է՝ մտադիր չեն քննարկել ընտրական բարեփոխումների հարցով ընդդիմության պահանջը: «Ընտրությունները կանցկացվեն գործող Սահմանադրությանը համապատասխան, սահմանված ժամկետներում, բարձրագույն ժողովրդավարական չափանիշներով և միջազգային հանրության ներգրավվածությամբ», - հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ընդդիմադիրներին Կալաձեն հորդորել էր գնալ և պատրաստվել ընտրությունների ու հանրության շրջանում աջակցության բացակայությունը չվերագրել ընտրական համակարգին:

Ինչևէ վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում և համաձայն չէ բանավեճեր անցկացնել խորհրդարանում. սրանք են 20-ից ավելի ընդդիմադիր կուսակցությունների վերջին խորհրդակցության արդյունքները։ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը նոյեմբերի 18-ին ընդդիմությանն առաջարկել է բողոքի փողոցային ակցիաների փոխարեն քաղաքական բանավեճեր անցկացնել ընտրական համակարգի փոփոխման թեմայի շուրջ:

Բողոքի շարժման ղեկավարները մտադիր են այսօր էլ ակցիա կազմակերպել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ քննվելու է հետաքննության ընթացքում խափանման միջոցը նախօրյակին խորհրդարանի և Ռուսթավելիի պողոտայի ապաշրջափակման գործողության ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ:
Միավորված ընդդիմության հանրահավաքը պլանավորված է ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ: Ընդ որում` քաղաքական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել ոչ միայն խորհրդարանի շենքի, այլև պետական այլ հաստատությունների մոտ պիկետները:

«Ահաբեկումն աշխատում է, բայց մենք, միևնույն է, շարունակելու ենք բողոքի ակցիաները, քանի դեռ չեն կատարվել մեր պահանջները»,- ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիգի Ուգուլավան: Իր հերթին եվրոպամետների մեկ այլ ղեկավար՝ Գիգա Բոկերան, նշել է, որ երկխոսության ռեսուրսն սպառված Է: Միևնույն ժամանակ ընդդիմության առաջնորդները նշում են, որ նոյեմբերի 19-ին կհայտարարեն բողոքի ընդգրկուն ակցիայի անցկացման ամսաթիվը և կհրապարակեն ապագայի իրենց պլանները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2151 անգամ
Լրահոս
Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am