Կրկնակի մերժվածները. ողբերգություն, որը տեր չունի

Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին տեղի ուեցած դաժան ողբերգությունը մտածելու, մարդկային ճակատագրի հանդեպ պետության և անհատի պատասխանատվության աստիճանները հավավասարակշռելու և հստակեցնելու աղաղակ է:

Չորս երեխաների և ծեր տատիկի կյանքի ողբերգական դրաման մեղավորներ փնտրելու մասին չէ: Այն խղճի և ճակատագրի ճիչ է` հասկանալու համար, թե ի վերջո կյանքի օրինաչափություն համարվող դժբախտ պատահար էր սա, թե թերացումների և բացթողումների դրսևորման հետևանք:

Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում նոյեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Պարզվել է, որ տան բնակիչները` 77-ամյա տատը և 4 թոռները, թունավորվել են շմոլ գազից։ Դեռևս վեց տարի առաջ 4 երեխաները հանձնվել են տատիկի` մանկավարժ Ժաննա Սիմոնյանի խնամքին: Թոռներից ավագը 16, իսկ կրտսերը 12 տարեկան էին: Ծնողները ամուսնալուծված են, մայրը ուկրաինուհի է, հայրը` հայ: Նրանք երկուսն էլ այժմ արտերկրում են ապրում` այլ կողակիցների հետ: Մայրը նոր ընտանիք ունի, նոր երեխա: Իսկ այս երեխաները ծեր տատիկի մոտ էին արդեն 7 տարի` առանց հոր և մոր: Ընտանիքը սոցիալական վատ վիճակում է եղել, բազմաթիվ խնդիրներ է ունեցել: Հարևանների պատմելով` նախկինում երեխաներին հորեղբայրն է օգնել, որը, սակայն, երկու տարի առաջ սպանվել է` փողային ինչ-որ խնդիրների պատճառով: Վերջերս տղաներն արդեն աշխատում էին` տատիկին օգնելու նպատակով:
Երախաներից երկուսը` Տիգրանն ու Ժաննան, հաճախել են Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, որը սեպտեմբերի 1-ից փակված է, չնայած որ, համաձայն կառավարության որոշման, դպրոցը պետք է փակվեր դեկտեմբերի 1-ից միայն: Թերևս եթե գիշերօթիկը գործեր, երեխաներից գոնե երկուսը կարող էին փրկվել: Տատիկը 12-ամյա Սերինեի ու 14-ամյա Ժաննայի հետ ննջարանում է եղել, երկու տղաների մարմինները գտել են լոգարանում։ «Էյ-Ի-Ջի» ընկերությունից էլ հատնել են, որ բնակարանում գազասարքերի անվտանգությունն ստուգել են 6 ամիս առաջ, և խնդիր չի արձանագրվել: Ընկերության տարածքային բաժնի պետը կարծիք է հայտնել, թե հնարավոր է` բնակարանը ջեռուցվել է գազօջախի միջոցով, որը արգելված է: Նախնական վարկածով բնակարանի ծխատարը փակ է եղել, շմոլ գազը լցվել է տուն: Քննությունը կպարզի կատարվածը, հարուցված է քրեական գործ:
Մի կողմ թողնենք ծնողների պատասխանատվության և անտարբերության հարցը: Թողնել չորս երեխային ծեր տատիկի հույսին, որն ինքն էլ թերևս արդեն խնամքի և հոգատարության կարիք ունի, արդեն իսկ ախտորոշում է դժբախտ երեխաների ծնողների համար: Բայց նույնպիսի ախտորոշում է նաև գիշեօթիկները փակելու և երեխաներին ընտանիք վերադարձնելու պետության կտրուկ որոշումը: Այն, որ գիշերօթիկները երեխաների համար ամենաերջանիկ միջավայրը չեն, բոլորն են հասկանում: Միանշանակ ճիշտ է նաև այն պնդումը, թե երեխան պետք է ապրի ընտանիքում: Իսկ ո՞րն է այդ ընտանիքը` անօգնական ծեր տատի՞կը, թե՞ անպատասխանատու հայրն ու մայրը: Գրչի հարվածով գիշերօթիկ հաստատությունները փակող պետությունը ինքն իրեն հարց տվե՞լ է` ո՞ւր է ուղարկում այդ հաստատություններից դուրս մնացող երեխաներին: Կատարվե՞լ է ուսումնասիրություն, թե ընտանիք վերադարձող երեխաները ինչ խնդիրներ ունեն, և ընդհանրապես գոնե օրվա հաց կարողանո՞ւմ են գտնել, էլ չենք խոսում ջեռուցման և կոմունալ հարմարությունների մասին:
Գաղտնիք չէ, որ գիշերօթիկներում հայտնված երեխաները կա'մ մերժված են ծնողների կողմից, կա'մ աղքատ են, կա'մ էլ ապրելու տեղ չունեն: Հիմա փաստորեն նրանք ևս մեկ անգամ էլ մերժվում են պետության կողմից. մնալով անտեր` ի վերջո դառնում են ողբերգության զոհ: Մեղավորներ չկան, բայց կա տոտալ անպատասխանատվություն այս կարգի երեխաների ներկայի և ապագայի նկատմամբ:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 3430 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am