Օլիգարխների տղաներն ու Հուլիոս Կեսարի օրինակը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այս օրերին շատ է քննարկվում բանակում բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ծառայության հարցը: Ավելի ճիշտ՝ չծառայության, քանի որ խոտի դեզի մեջ ասեղը ավելի հեշտ կգտնվի, քան «Եղնիկներում» բարձրաստիճան պաշտոնյայի զավակ: ՀՀ ՊՆ նախարարն ընդունեց, որ այս հարցում պրոբլեմ կա, որ միայն սոցիալապես անապահով խավի երեխաներն են մեր սահմաններում ծառայում, այդ ամենը պայմանավորեց ինչ-որ վերացական բուհերով, դիպլոմներով, գիտական աստիճաններով: Հասկանալի է, որ օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյաները ավելի շուտ կմեռնեն, քան թե թույլ կտան, որ իրենց զավակները ծառայեն, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանի վտանգավոր գոտիներում: Բացի նրանից, որ դա կյանքի համար վտանգավոր է, այլ նաեւ այս խավի մեջ դա «զապադլո» է համարվում: Այսինքն, եթե շատ բարձրաստիճան որեւէ դեմքի տղան բանակում ծառայում է, դա նշանակում է, որ այդ դեմքը այնքան էլ ազդեցիկ չէ, «հարիֆի» մեկն է, թափը չի հերիքել, որ տղայի հարցերը լուծի: Ժամանակին Հուլիոս Կեսարը ճակատամարտերում հաղթելու համար մի հետաքրքիր քայլի էր դիմում։ Իր զինվորներին կարգադրում էր, որ նրանք իրենց վահանները, պաշտպանիչ զրահները, սրերը զարդարեն թանկարժեք քարերով, ոսկեզօծեն։ Շատ հաճախ զինվորների ունեցվածքը հենց իրենց զենքերն էին, քանի որ աշխատավարձերը դրանց վրա էին ծախսում։ Արդյունքում ճակատամարտերի ժամանակ հռոմեացի զինվորները կրկնակի, եռակի մոլեռանդությամբ էին կռվում, մինչեւ վերջ, քանի որ բացի հայրենիքից, իրենց ունեցվածքի համար էլ էին պայքարում, որ թշնամուն չանցնի։ Կեսարը այդպես բազմաթիվ անհուսալի ճակատամարտեր է հաղթել։ Առակս ինչ կցուցանե. մեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների զավակներին պետք է ուղարկել միայն սահման՝ իրենց ջիպերով, ունեցվածքով, որ նրանց պապաները իրենց զավակների անվտանգությունն ու նրանց ունեցվածքը պահպանելու համար լիքը ծախս անեին, հնարավոր բոլոր զենքերով, կառույցներով ամրապնդեին սահմանը, գիշերային տեսանելիության սարքերով, տեսախցիներով, ինֆրակարմիր ու ջերմային տեսախցիկներով, մի խոսքով, այնպիսի սահման սարքեին, որ մենք հակառակորդից ավելի շատ իմանայինք, որ նրանք մոտենում են մեր դիրքերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am