Եվս մի ցնցող պատմություն հայ զինվորի անպատկերացնելի քաջագործության մասին

«Իրատես» թերթը գրում է. «Ռազմական թեժ գործողություններից հետո մեր զինվորների սխրանքների մասին այնպիսի պատմություններ են հասնում «թիկունք», որ առանց փշաքաղվելու հնարավոր չէ լսել։ Շփման գծում եղած զինվորականներից մեկը մի ցնցող պատմություն ներկայացրեց հայ զինվորի անպատկերացնելի քաջագործության մասին։ Ապրիլյան առաջին օրերին, երբ ուժգին հրետակոծվում էին հայկական գյուղերը, մեր կողմի նռնականետը հանկարծ փչանում է։ Հրամանատարը որոշում է զենքը թողնել ու փոքր-ինչ նահանջել, քանի որ արկերի «տարափ» էր տեղում։ Նռնականետից կրակող զինվորը դիմում է հրամանատարին, թե ինքը ցանկանում է գնալ եւ թշնամու նռնականետի համապատասխան մասը բերել ու գործի գցել մերը։ Հրամանատարը կտրուկ արգելում է նշանակում է գնալ մահվան բերան։ Զինվորը համառում է։ Չդադարող կրակի տարափի տակ զինվորին հաջողվում է հասնել թշնամու զենքին։ Նռնականետի տակ թաքնվելով, նա կարողանում է համապատասխան սարքը քանդել-հանել ու հետ վերադառնալ։ Ողջ հրամանատարությունն այս աներեւակայելի քայլից քարանում է։ Ինչպե՞ս հաջողվեց, ինչպիսի՞ արիություն պետք է ունենալ նման քայլի դիմելու համար։ Հաջորդ առավոտյան, երբ հրամանատարը գրկում է զինվորին ու ասում իսկական հերոս ես, վերջինս մեղմ ժպիտով «զեկուցում» է. «Հրամանատար ջան, պետք լինի, էսօր էլ կարամ գնամ-գամ»։ Այս պատմությունը լսեցի այն ժամանակ, երբ ԱԺ-ում ԸՕ-ի բուռն քննարկումներ էին ընթանում։ Պարզ է, չէ՞, որ իրական կռիվը ոչ թե որակյալ օրենսգիրք ունենալն է, այլ թե ով խորհրդարանական հաջորդ «կարկանդակից» որքան բաժին կստանա։ Իշխանությունն իր տեղն է պահում, ընդդիմությունն էլ ձգտում է ստանալ ավելին։ Աբսուրդն այն է, որ նույնիսկ այս լարված ու ծանր օրերին աթոռակռիվը շարունակվում է։ Այստեղ են ասել՝ սթափվեք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am