ԱՄՆ-ի հայ համայնքի հակահարվածը

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան մոտ սովորաբար Թուրքիան ցեղասպանությունը ժխտող և հակահայկական հաղորդագրություններ, պաստառներ և գովազդներ է տարածում աշխարհով մեկ: Այս տարին նույնպես բացառություն չէր:
Ապրիլի 21-ին ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին Մանհեթենի երկնքում օդանավերի գրած Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդների, ինչպես նաև՝ Թուրքիան գովաբանող բառերի մասին, ինչպես օրինակ հետևյալ գրությունները. «Որքան երջանիկ է մարդը, ով կարող է իրեն թուրք կոչել», «Թուրքիան և ճշմարտությունը հավասարազոր են»։ Նյու Ջըրզիում բնակվող Արիաննա Մեսրոպյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչ զգացողություն է ունեցել, երբ նկատել է երկնքում հայտնված գրությունները: «Ընկերներով նստած էինք դրսում և երկնքում հայտնվեցին «Great Alley Turkey» (Հիանալի աջակից Թուրքիա) բառերը: Անմիջապես չհասկացանք, թե ինչ էր կատարվում, սակայն մի քանի ակնթարթից արդեն ամեն ինչ պարզ էր: Հետո մայրիկիս կանչեցի ու ցույց տվեցի գրությունը: Մի քիչ վախեցած էի երկնքում նման հաղորդագրություն տեսնելիս ։ Ամեն օր չէ, որ նման բաներ եմ տեսնում երկնքում գրված: Այնուհետև պտտվեցի և սկսեցի ընկերներիս բացատրել գրությունների իմաստն ու նպատակը, որպեսզի չստանային սխալ տպավորություն»: Անշուշտ Միացյալ Նահանգների հայ համայնքը և կազմակերպությունները ինչպես նաև Արիաննայի պես շատ հայ երիտասարդներ անմիջապես արձագանքել են ապատեղեկացնող գրառումներին: «Գայքո» գովազդ տարածող ինքնաթիռների ընկերությանը ուղղվել են բողոքի հազարավոր նամակներ և զանգեր, ինչից հետո ընկերությունը իր կայքում ներողություն էր խնդրել հայերից, գովազդային նախադասությունների բովանդակությանը բավականին ուշադրություն չդարձնելու և դրանք երկնքում գրելու համար: Արիաննան ասում է, որ իր կարծիքով «Գայքո» ընկերությունը ներողություն է խնդրել հսկայածավալ բողոքի հայցերի պատճառով: «Չեմ կարծում, որ ընկերությունը կարող է ուղղել սխալը, սակայն շատ կարևոր է, որ ներողություն են խնդրել:» Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցկացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյի ժամանակ Ցեզասպանությունը ժխտող մեկ այլ գովազդի է անդրադարձել կոնգրեսական Աննա Էշուն: «Երբ մեր երկիրը ճիշտ քայլեր չի ձեռնարկում, այն մյուսներին սխալ քայլեր ձեռնարկելու հնարավարություն է ընձեռում: Կարևոր է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն ու նախագահը ճանաչեն այն, քանի որ դա պատմության վրա ճշմարտության դրոշմ կդնի: Սակայն լռության և անգործության հետևանքով աճում են ժխտողական ուժերը: Նախորդ շաբաթ տանը լուրեր նայելիս, ես ինձ հարցրեցի, արդյո՞ք մենք միակ համայնքն ենք, որտեղ նման գովազդ է տարածվել: Առաջին հերթին կարծում եմ, թուրքերը գրաֆիկ ձևավորման ջիղ չունեն, քանի որ այն շատ վատ է պատրաստված: Սակայն սա փակցված էր երկրով մեկ, և սա այն է, ինչին հանգեցնում է ժխտողականությունը: Ես երբեք չեմ հանձնվի, այնքան ժամանակ, որքան Աստված ինձ շունչ կտա, ես կպայքարեմ հանուն ճշմարտության»: Հայոց ցեղասպանությունը ժխտող մեկ այլ գովազդ էլ տեղադրել էր ամերիկյան հայտնի «Wall Street Journal» օրաթերթը, ինչին անմիջապես արձագանքել էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա իր կայքում հոդված էր տեղադրել դատապարտելով Հայոց ցեղասպանությունը ապատեղեկացնող գովազդը և սոցցանցերի բոլոր իր հաշվեհամարներում գրել էր, թե երբ նման անարդարություն է տեսնում, պարզապես չի կարող լռել: Հիշեցնենք, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և յուրաքանչյուր տարի հսկայական գումարներ է ծախսում ապատեղեկատվություն տարածելու վրա, ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններն ու համայնքը բավականին արագ կասեցնում են նրանց ջանքերը, և ցույցերի ու այլ միջոցառումների միջոցով ԱՄՆ-ի կառավարությանը քաջալերում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am