Հայաստանի հարևան երկրում՝ իշխանական քաոսի նշաններ. իշխանական «նավը» լքում են

Վրաստանում իշխող կուսակցության շարքերը լքում են և ընդդիմության շարքերն են հեռանում: Սա կարող է դառնալ իշխող կուսակցության ներսում երբևիցե ծագած ամենախորը ներքին ճգնաժամի առաջին նախանշանը:

Ամեն ինչ սկսվեց օրեր առաջ այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը բուռն քննարկումներից հետո, մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը` փաստորեն չեղարկելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի՝ ամռանը տված խոստումը, որի համաձայն 2020թ. խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով:

Հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգություններից հետո Իվանիշվիլին, հանրային անդորրը վերականգնելու նպատակով, նաև խոստացել էր, որ առաջիկա ընտրություններում կվերացվի կուսակցությունների` օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար սահմանված նվազագույն` 3 տոկոսանոց շեմը: Այս առաջարկը վրացական խորհրդարանն այսօր ևս մերժեց, և դրանով խախտվել վրացական քաղաքական դաշտի անդորրը՝ բոլորը վստահ էին, որ դա Իվանիշվիլիի ձեռքի գործն է:

«Ներկայացված նախագծին կողմ էր քվեարկել 101 պատգամավոր, դեմ` երեքը: Նախագիծը մերժվել է, քանի որ դրա ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 113 օրենսդրի հավանությունը», - քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն:

Քվեարկության արդյունքներին խորհրդարանական ընդդիմությունը արձագանքեց սուլոցներով և հատուկ այս նպատակով նիստերի դահլիճ բերված շչակների խլացնող ձայներով:

150 տեղանոց վրացական խորհրդարանում պատգամավորների գրեթե կեսը հենց մեծամասնականով է ընտրվում: Վրաստանի ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, սակայն չեն հավատում, որ մեծամասնական պատգամավորները սեփական կամքով են «ներկուսակցական ապստամբություն» բարձրացրել:

Ընդդիմադիրների համոզմամբ, մեծամասնական պատգամավորների միջոցով Իվանիշվիլին տապալեց ընտրությունների անցկացման՝ իր համար ոչ այնքան ձեռնտու տարբերակը, որին ստիպված էր եղել համաձայնել անհամեմատ ավելի անբարենպաստ պայմաններում` հունիսյան ներքաղաքական ճգնաժամի ընթացքում:

Այս քվեարկությունից հետո Վրաստանի խորհրդարանի առջև սկսեցին քաղաքացիական ակտիվիստները հավաքվել, ապա նրանք արգելափակեցին Ռուսթավելիի պողոտայի՝ խորհրդարանի շենքին հարող հատվածը: Այնուհետև օրվա ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցները թիվը գնալով աճում էր: Քաղաքացիական ակտիվիստների փողոց դուրս գալու կոչերին օրվա երկրորդ կեսին սկսեցին միանալ նաև քաղաքական գործիչները: Առաջիններից մեկը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էր: Նա Կիևից Վրաստանի քաղաքացիներին դիմեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով՝ ասելով․ - «Ինչպես և ակնկալվում էր, Իվանիշվիլին խաբեց բոլորին: Ես միայն մի բան գիտեմ` մոտենում է նոյեմբերի 23-ը, Սուրբ Գևորգի տոնը: Հենց այդ օրը վրաց ժողովուրդը պետք է իր ուժերի խաղաղ մոբիլիզացիա իրականացնի: Այս ռեժիմը այլևս զուրկ է լեգիտիմությունից: Ամեն ինչ այժմ մեր ձեռքերում է, իսկ մեր ուժը միասնականության մեջ է»:

Ի դեպ, Սահմանադրական փաթեթի տապալումից հետո «Վրացական երազանքի» մի շարք ազդեցիկ պատգամավորներ` փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, եվրաինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թամար Խուլորդավան, ընդհանուր առմամբ վեց պատգամավորներ հայտարարեցին խորհրդարանական մեծամասնությունը լքելու մասին:

Մինչդեռ խորացող ներքաղաքական ճգնաժամի ֆոնին «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին շտապեց հայտարարությամբ հանդես` նշելով, թե ցավում է, որ իր կուսակիցների մի մասի պահվածքի հետևանքով հնարավոր չեղավ հաստատել սահմանադրական բարեփոխումների փաթեթը: «Ես հիասթափված եմ», - ասել է Իվանիշվիլին:
Թբիլիսիում հավաքված ցուցարարները, սակայն Իվանիշվիլիի հայտարարություններին այլևս չեն հավատում: Բողոքի ակցիան Ռուսթավելիի պողոտայում մեծ թափով շարունակվեց: Ցուցարարները վրաններ տեղադրեցին խորհրդարանի շենքի մոտ, գիշերը մնացին այնտեղ։ Ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները միավորվելու ճանապարհին են։

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ևս երեկ ցուցարարների մոտ էր եկել, աջակցություն հայտնել նրանց պահանջներին։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե չի ցանկանում վերադառնալ քաղաքականություն, բայց և չի ցանկանում ապրել բռնատիրությունում։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Իվանիշվիլիին մեղադրել է ընտրողներին և քաղաքական կուսակցություններին խաբելու մեջ։ Ֆեյսբուքյան տեսաուղերձով նա ժողովրդին համախմբվելու կոչ է արել։
Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելն այսօր հանդիպել է խորհրդարանի նախագահին, «Վրազական երազանք» կուսակցության գրասենյակում իշխող ուժի ներկայացուցիչների հետ։ Լրագրողներին նա ասել է, որ շարունակելու է խորհրդակցություններն ընդդիմադիրների հետ։ Նա կարևորել է ելք գտնել ստեղծված «ոչ հասարակ» իրավիճակից։ Դեսպանի կարծիքով, Վրաստանում քաղաքական բևեռացման ռիսկ կա։

Խորհրդարանի նախագահն է մամուլի ասուլիս տվել՝ ասելով, որ պետք չէ ողբերգություն սարքել, որ օրինագիծը չընդունվեց, ընդդիմության ներկայացուցիչներին նա կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները և պատրաստվել գալիք ընտրություններին։

Հիշեցնենք, որ անցած ամռանը Թբիլիսիի կենտրոնում հակառուսական հզոր ցույցերը բռնաճնշումներով ցրելուց հետո իրավիճակը հանդարտեցնելու նպատակով Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր 2020թ. ընտրությունները անցկացնել միայն կուսակցական ցուցակներով՝ համամասնական ընտրակարգով։ Բայց դա իրականություն չդարձավ, գալիք տարվա ընտրությունները կանցկացվեն հին կարգով։

Այժմ վրացական ընդդիմությունը միավորման ճիգեր է գործադրում։ Նախօրեին Թբիլիսիի կենտրոնում էին ընդդիմադիր գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն և քաղաքացիական նախաձեռնությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2288 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am