ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունները ծանր կացության մեջ են հայտնվել

«Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս իշխանություններն այդպես էլ չեն կարողանում մարսել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ ՍԴ-ն պահպանում է իր անկախ կարգավիճակը, իսկ դատավորներն էլ մտադիր չեն հրաժարական տալ եւ հեռանալ։

ՍԴ անդամների եւ մասնավորապես Հրայր Թովմասյանի վրա գործադրված ճնշումներն էլ արդյունք չեն տալիս, քանի որ հանրային տարբեր շրջանակներ իշխանություններին մեղադրում են, որ նրանց կողմից անկախ դատական համակարգի վրա բիրտ ճնշումներ են գործադրվում, որն օրենքով պատժելի է եւ հետագայում կարող է վատ անդրադառնալ նրանց պաշտոնավարման եւ հետպաշտոնավարման վրա։


Սրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը կոշտ գնահատականներ է հնչեցնում իշխանությունների հասցեին։

Հիշենք ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունները, որոնք փաստացի զգուշացնում էին Հայաստանի իշխանություններին՝ զերծ մնալ ՍԴ-ի ու ընդհանրապես դատարանների նկատմամբ ճնշումներից։

Եվ քանի որ ճնշումների միջոցով հնարավոր չի լինում հասնել ցանկալի արդյունքի, հիմա էլ կառավարության կողմից մեջտեղ է բերվում ՍԴ դատավորներին օրենքով «կաշառելու» տարբերակը։

Այդ օրենսդրական փաթեթով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

ՍԴ անդամներին փորձում են հասկացնել, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու հեռանալ, դրա համար էլ ավելի լավ կլինի համաձայնեն իշխանության ներկայացրած՝ թոշակի գնալու ձեռնտու տարբերակին։

Սակայն այս հարցը նաեւ վերաբերում է դատավորների հեղինակությանը, դրա համար էլ նրանց մեծ մասը վիրավորական է համարում այս նախագիծը եւ չի պատրաստվում թոշակի գնալ։

Եվ, ամենայն հավանականությամբ, դատավորներին «պատվավոր թոշակի» ուղարկելու տարբերակն էլ չի աշխատի, դրա համար էլ իշխանությունները դիտարկում են նաեւ ՍԴ-ն վերակազմավորելու եւ, օրինակ՝ Վճռաբեկ դատարանի հետ միավորելու ու նոր Բարձր դատարան ձեւավորելու տարբերակը։

Ե՛վ գլխից կազատվեն, եւ՛ գլխացավանքից: Ընդ որում, խոսքն այս պարագայում կվերաբերի ոչ միայն Բարձր դատարանին, այլեւ ընդհանրապես ողջ դատական համակարգին:

Միավորման արդյունքում նախատեսվում է ունենալ ՍԴ-ի եւ Վճռաբեկի գործառույթները իր մեջ ներառող գերագույն դատարան, ինչպիսին ԱՄՆ-ում է։

Սակայն այս օրենսդրական նախագիծը առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ կյանքի կոչել, քանի որ այն հակասում է Սահմանադրությանը, որտեղ ՍԴ-ն ներկայացված է որպես առանձին դատական մարմին, որին վերապահված է սահմանադրական արդարադատության իրականացումը։

Փաստորեն, իշխանությունների համար մնում է միայն մեկ տարբերակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների իրականացում ու դրա միջոցով ՍԴ-ի վերակազմավորում, սակայն այս հարցում էլ իշխանություններին մեծ դժվարություններ են սպասվում։

Սահմանադրական փոփոխությունների իրականացումը մեծ ռեսուրսներ խլող եւ ժամանակատար գործընթաց է։

Այն երկար մշակման գործընթաց պետք է անցնի, ապա դրվի հանրային քննարկման եւ հետո նոր միայն հանրաքվե անցկացվի այդ հարցով, սակայն, ինչպես տեսնում ենք, գնալով՝ տարբեր պատճառներով պայմանավորված՝ իշխանության վարկանիշը կտրուկ անկում է արձանագրում, ուստի շատ մեծ հարցականի տակ է՝ արդյոք հանրաքվեի արդյունքում հնարավոր կլինի՞ իշխանության ներկայացրած Սահմանադրության տարբերակն անցկացնել, թե՞ ոչ։

Այնպես որ, նույնիսկ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը դեռեւս չի նշանակում, որ ՍԴ-ն վերակազմավորելու իշխանական ծրագրերի դրական ելքն արդեն ապահովված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 533 անգամ
Լրահոս
Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video) Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել. Հակոբյան Երեկ Թրամփն ու Պուտինը պատմական համաձայնության եկան, հուսամ՝ պատերազմի ավարտը մոտ է. Խաչատրյան ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ «Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am