Հայտնի է Ucom-ի աջակցությամբ կայացած Robotex Armenia-ի հաղթողը

 Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում  տեղի է ունեցել ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթը, որին մասնացկում էր շուրջ 40 թիմ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից և Եթովպիայից։

Հայաստանում մրցույթն առաջին անգամ է կայացել՝ «Խելացի քաղաք» խորագրի ներքո։ Միջոցառման նպատակը ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրության խրախուսումն ու հանրահռչակումն է, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:

«Ես այստեղ եմ՝ ներկայացնելու Եթովպիան։ Մեր թիմը տեխնիկական պատճառներով չի կարողացել ներկա գտնվել, սակայն իմ այստեղ լինելու նպատակը գործնական կապեր հաստատելն ու փորձի փոխանակումն է, քանի որ մոտ ապագայում մենք մեծ ցանկություն ունենք Եթովպիայում ևս կազմակերպել Robotex մրցույթն ու հրավիրել միջազգային թիմերի։ Միջոցառումը հետաքրքիր է ու գրավիչ, ուստի ուրախ եմ վերջինիս ներկա գտնվելու համար», - նշել է «Finfinee Auroscope and Robotics International Institute»-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Էլիաս Յիրդոուն։

Ժյուրիի կազմում էին ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց շարքում են Արման Պողոսյանը (Instigate ընկերություն), Հրանտ Խաչատրյանը (Symotec ընկերություն), Արամ Կերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Հրաչյա Մակարյանը («Փուլ» ընկերություն), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Կառլ-Տանել Պաեսը (Robotex Armenia միջազգային միավորում) և Հայկ Զարգարյանը (Ucom)։

«Այսուհետ Հայաստանը հանդես կգա որպես ռոբոտաշինական մրցույթների կենտրոն և Robotex-ը Հայաստան հրավիրելով Միությունը կարևոր քայլ է անում մեր երկիրն այդ ուղղությամբ ճանաչելի դարձնելու համար։ Հայաստանը ներկայացնող թիմերը գերազանցապես բաղկացած են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներից, ինչը խոսում է գործածվող տեխնոլոգիայի արդյունավետության մասին ու ոգևորում է ոչ միայն մեզ, այլև մեր արտասահմանյան գործընկերներին», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։

Առաջին մրցանակին արժանացել է Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոցի Digital Cloud թիմը, երկրորդ մրցանակին՝ Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի «Ադանա» թիմը, երրորդ մրցանակին՝ Իջևանի թիվ 5 դպրոցի «Հանճար» թիմը։ 

Մրցույթի գլխավոր հովանավոր Ucom ընկերությունը նորագույն սերնդի HTC Smartphone-ներ նվիրեց առաջին եւ երկրորդ տեղը գրաված թիմերի բոլոր անդամներին, անլար JBL ականջակալներ՝ երրորդ տեղը գրաված թիմի ներկայացուցիչներին, ինչպես նաև Samsung և Huawei պլանշետներ հաղթած թիմերի խմբակավարներին։

«Ucom ընկերությունը տարիներ շարունակ հնարավորինս աջակցել է մարզերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացմանը, հովանավորել ճարտարագիտական մտածելակերպը զարգացնող բազմաթիվ մրցույթներ, հետևել երկրի ներսում երիտասարդ մասնագետների աճին, ուրախացել խելացի սերնդի յուրաքանչյուր հաղթանակով ու ձեռքբերումով, խրախուսել ապագա ինժեներներին ու հորդորել պատանիներին լինել ստեղծող, այլ ոչ սպառող։ Այսօրվա մրցույթը ևս մեկ հնարավորություն էր կիսվելու փորձով, ձեռք բերելու գիտելիքներ ու նոր հմտություններ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։


Robotex Armenia մրցույթի հովանավորն է Ucom ընկերությունը, գործընկեր՝ Symotec ընկերությունը։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am