Երևանի բյուջեի դեֆիցիտի ֆանտաստիկ աճը

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական քարոզչությունը թմբկահարում է Երևանի 2020 թ.-ի բյուջեի աննախադեպ աճը:

«Երևանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցում. 2019-ի համեմատ բյուջեի եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելի կլինի։ Ընդ որում, այս տարի առաջին անգամ քաղաքի եկամուտները գերազանցում են 100 միլիարդի սահմանագիծը, իսկ սեփական եկամուտներն ավելանոմ են շուրջ 5 միլիարդով:
Որպեսզի ավելի հասկանալի լինի աճի դինամիկան՝ նշեմ, որ 2010-2019թթ. բյուջեի եկամտային մասն ավելացել է +34,415 միլիարդով, իսկ միայն 2019-2020 թվականներին՝ +23,920 միլիարդով»,- ֆբ էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Լայնորեն գովազդելով մայրաքաղաքի բյուջեի աննախադեպ եկամուտները` խոսնակը անտեսել է բյուջեի մյուս երիկու կարևոր ցուցանիշները` ծախսերն ու դեֆիցիտը: Դրանց էլ իր հերթին անդրադարձել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան հետադիմական և անարդյունավետ բյուջե է նախագծել Երևանի քաղաքապետարանը 2020 թվականի համար ներկայացնում եմ երկու թիվ․
1․ Ներկայացված նախագիծը վերջին 5 տարիների կտրվածքով նախատեսում է ամենամեծ դեֆիցիտը (պակասուրդը), որը կազմել է շուրջ 9 միլիարդ դրամ։ Թե հատկապես ինչու է սա վատ առաջիկայում մանրամասն կներկայացնեմ։
2․ Աշխատավարձային ֆոնդը աննախադեպ ուռճացվել է՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40%-ին։ Սա նշանակում է, որ մենք մոտեցել ենք այն ցուցանիշին, երբ հավաքագրված գումարի գրեթե կեսը ծախսվում է ադմինիստրացիայի ծախսերի վրա, իսկ մյուս կեսը քաղաքի խնդիրների։ 40%-ը անընդունելի մեծ ցուցանիշ է։
Մնացածը հաջորդիվ»։
Համեմատությա համար նշենք, որ 2019 թվականին Երևանի բյուջեի դեֆիցիտը կազմել է 1 մլրդ 269 մլն դրամ, իսկ եկամուտները եղել են 83 մլրդ 77 մլն դրամ: Այսինքն` դեֆիցիտը կազմել է բյուջեի մուտքերի մոտ 15 տոկոսը: Իսկ Երևանի 2018 թվականի բյուջում դեֆիցիտը ընդամենը 48 մլրդ դրամ է կազմել, այն դեպքում, երբ եկամուտները պլանավորված են եղել 80 մլրդ 189 մլն դրամ: Այսինքն` դեֆիցիտը կազմել է մուտքերի ընդամենը 6 տոկոսը: Մինչդեռ 2020 թ. Երևանի բյուջեում դեֆիցիտը պլանավորված է 9 մլրդ 112 մլն դրամ, այսինքն` եկամուտների 20 տոկոսը:
Ինչպես տեսնում ենք` աննախադեպ է ոչ միայն եկամուտների, այլ նաև ծախսերի և դեֆիցիտի աճը: Նման խայտառակ ծավալի դեֆիցիտ Երևանը երբևէ չի ունեցել: Զուտ թվաբանական տվյալներով, 2019 թվականի համեմատ` դեֆիցիտը աճել է ավելի քան 7 անգամ: Դե իսկ բյուջեի 40 տոկոսը աշխատավարձերին և պարգևատրումներին ուղղելը նշանակում է ընդամենը մեկ բան` երևանցիներն աշխատում են, որ պահեն քաղաքային իշխանություններին:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2577 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am