Գևորգ Պետրոսյանի դեմքին, որ նայում ես, երևում է, որ նա իսկական տղամարդ է․բանավեճ Գուրգեն Եղիազարյանի ու Ազատ Արշակյանի միջև(video)

Քաղաքական գործիչներ Ազատ Արշակյանն ու Գուրգեն Եղիազարյանն Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ անդրադարձան վերջին օրերին Ազգային ժողովում տիրող լարված մթնոլորտին, մասնավորապես՝ «Իմ քայլը» ու «ԲՀԿ» խմբակցության պատգամավորների փոխադարձ մեղադրանքներին ու միմյանց հասցեին ուղղված քննադատություններին։

Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ Գևորգ Պետրոսյանն ինչ-որ բան է թաքցնում, որ ամեն օր խոսում է միասեռականներից. «Միասեռականների խնդիր Հայաստանում չկա։ Մենք, ըստ ավանդությունների, չունենք միասեռականների հարց։ Մեր ժողովուրդը հանդուրժողականության օրինակ է այլ ազգերի համար։ Մենք պարզապես հանդուրժում ենք միասեռականներին, մենք նրանց հերոսներ կամ հակահերոսներ չենք դարձնում»։

Գուրգեն Եղիազարյանը, արձագանքելով վերոնշյալին, նշել է․«Վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը Ստամբուլյան կոնվենցիայի փաստաբանն է։ Ինքն ուզում է այս կոնվենցիան վավերացնել տերերի համար, քանի որ խոստացել է նրանց»: Ըստ նրա՝ վարչապետը բացառիկ ստախոս է, ինչն առավելապես արտահայտվեց Փարիզում՝ նրա ելույթում։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա կոշտ ելույթին, որն ուղղված էր որոշ կոռումպացվածներին ու թալանչիներին, Արշակյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթում արտահայտված բառապաշարը սաստող բառապաշար է և այն մարդիկ, որոնց մասին նա խոսում էր, ուրիշ լեզու չեն հասկանում:

Արձագանքելով Արշակյանի մեկնաբանությանը՝ Եղիազարյանը նշել է, թե եթե դա այդպես է, թող վարչապետը քրեական օրենսգրքում ավելացնի «ասֆալտին փռել» բառակապակցությունը։

Դիտարկմանը, թե երբ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է հանցագործների մասին, ինչո՞ւ է թիրախավորում միայն վերջին քսան տարվա հանցագործներին և ավելի հետ չի գնում ու չի խոսում այն մարդկանցից, ովքեր նախկինում ինչ-ինչ գործերում ներգրավված են եղել, սակայն այսօր իր իշխանության մասն են կազմում, Արշակյանը պատասխանել է. «Այն մարդիկ, ովքեր ինչ-որ հանցանքների մեջ են կասկածվում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից՝ Ազատ Արշակյանը նշել է, որ ԵԱՏՄ-ի վերաբերյալ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր համար շատ ավելի ընդունելի էին, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանինը։

դիտվել է 1481 անգամ
Լրահոս
ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» «Փաստ». Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը «Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը «Փաստ». Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են «Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am