Բանակի փողն ուտելը, զինվորի սննդից գողանալը ներման ենթակա չէ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին մարդիկ օրինական ու տրամաբանական հարցեր են բարձրացնում՝ ո՞ւր են գնացել պետբյուջեի փողերը, որոնք պետք է ուղղվեին բանակի սպառազինմանն ու սահմանների պաշտպանությանը։ Ինչպե՞ս են ծախսվել այդ նպատակներին ուղղվող վարկերը եւ Ռուսաստանից ստացված զենքը։ Այս ոլորտը, ցավոք, հասանելի չէ լրագրողներին, ուստի հանրությունը բացարձակապես տեղեկացված չէ, թե ինչ է կատարվել պաշտպանության նախարարությունում, հատկապես ֆինանսների ծախսման մասով։ Սա մի մութ անտառ է, որտեղ ոչ ոք մուտք չունի, ուստի կոռուպցիայի ծավալներն էլ ահռելի են։ Անուղղակիորեն այդ մասին են վկայում պատերազմից հետո տեղի ունեցած որոշ իրադարձություններ։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիների ու Սփյուռքի կողմից նախաձեռնված համազգային դրամահավաքը, ԼՂՀ իշխանությունների բացած հաշվեհամարին փոխանցումներ կատարելու անհրաժեշտությունը։ Մյուս փաստը, որը խոսում է բանակում եւ ՊՆ-ում տիրող անմխիթար վիճակի մասին, մի քանի օր առաջ հրապարակված հրամանագիրն էր, որով Սերժ Սարգսյանը, առանց որեւէ պաշտոնական բացատրության, պաշտոնաթող արեց պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի երկարամյա պետ Ալիկ Միրզաբեկյանին։ Այս փուլում նման պաշտոնազրկումը միմիայն անսպասելիորեն բացահայտված չարաշահումներով կարելի է բացատրել։ Եվ միանգամայն օբյեկտիվ են այն պահանջները, որ միայն պաշտոնից ազատելը բավարար չէ, մարդը պետք է պատասխան տա իր կատարածի համար։ Բանակի փողն ուտելը, պաշտպանության համակարգին ուղղված պետգնումներից ու մրցույթներից «ատկատներ» անելը, զինվորի սննդից, բանակի սպառազինությունից գողանալը պետք է խստորեն պատժվեն։ Դա ներման ենթակա արարք չէ։ Եվ հասարակությունը պետք է տեղեկանա, թե ինչ է կատարվել այդ ոլորտում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am