ԸՕ նախագծի քվեարկությունն անցավ բերման ենթարկված ՀՀԿ-ականներով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական այս շաբաթվա ողջ քառօրյայում միայն ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկվեց եւ երեկ վերջապես առաջին ընթերցմամբ ընդունվեց: Նախօրեին գումարված ՀՀԿ նիստը եւ Սերժ Սարգսյանի նախատինքները տեղ հասան. կուսակիցները մեկ մարդու պես ներկայացան խորհրդարան, որպեսզի իշխող կուսակցության համար առանցքային նշանակություն ունեցող օրենսգրքի քվեարկությունը չտապալվեր: Բայց անգամ այդ պարագայում ԱԺ-ն ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ երկու փորձից միայն հաստատեց: Բանն այն է, որ առաջին անգամ, երբ նախագիծը դրվեց քվեարկության, 85 կողմ, 2 ձեռնպահ ձայն հավաքեց: Ու թեեւ նախագիծն արդեն անցել էր, բայց դահլիճում բողոքների առկայության պատճառով նախագծի քվեարկությունը երկրորդ անգամ կազմակերպվեց, ինչի արդյունքում արդեն կողմերի թիվը դարձավ 98, դեմերը՝ 9 եւ 5 ձեռնպահ: Նկատենք, որ անցած 4 օրերի քառօրյա նիստերի ընթացքում ԸՕ քննարկումներն անցան ավելի քան բուռն, եւ երբեմն բանը հասավ նույնիսկ վիրավորանքներին: Կարելի է ասել՝ նախընտրական մթնոլորտը ԱԺ-ում արդեն իրեն լիարժեք զգացնել է տալիս: Ուշագրավն այն էր, որ փոխադարձ հրաձգությունների մի զգալի մասը ընդդիմադիր դիրքերից հանդես եկող գործիչների միջեւ էր: Այլ կերպ ասած՝ ընդդիմության շրջանում արդեն մեկնարկել է ներքին պայքարը, որի ընթացքում պետք է հասկանալի դառնա, թե որ ուժն է 2017-ի ԱԺ ընտրություններում իշխանություններին մարտահրավեր նետելու: ԸՕ քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել նաեւ՝ ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ, ստիպված էին որոշակի զիջումների գնալ: Ամեն դեպքում հրապարակային այդպես է հայտարարվում: Թերեւս զիջումների ծավալներն ու բնույթը պարզ կլինի այն ժամանակ, երբ ԸՕ նախագիծը կներկայացվի խորհրդարանին՝ երկրորդ եւ երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունելու համար: Նախատեսվում է, որ ԸՕ-ն երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ քվեարկության կներկայացվի մայիսի 16-ից 19-ը կայանալիք քառօրյայի ընթացքում, որպեսզի մինչեւ հունիսի 1-ն այն պատրաստ լինի եւ կիրառման մեջ մտնի, քանի որ ՀՀ փոփոխված Սահմանադրությամբ այդ ժամկետն է նախատեսված»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am